Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ելիսեյան պալատում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Փաշինյանը Փարիզում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը
Hetq / 6 hours ago

Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը
Hetq / 7 hours ago

Никол Пашинян и Эммануэль Макрон обсудили вопросы повестки стратегического партнерства Армения-Франция
Hetq / 8 hours ago

Pashinyan, Macron Hold Strategic Talks at Élysée Palace
Hetq / 8 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago