Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամաբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։ Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի,- նշվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանից Օման արտահանվող ապրանքների ցանկն ընդլայնելու. Անի Բադալյան
Hetq / 28 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Hetq / 40 minutes ago

Հրազդանի 26/33 ընտրատեղամասում ոստիկանը առանց հրավերի մտել էր քվեասենյակ
Hetq / 45 minutes ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը
Hetq / 1 hour ago
Related coverage

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին
Aravot / 9 minutes ago
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP 17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Azg / 40 minutes ago

Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը
24TV / 24News / 49 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Aravot / 1 hour ago