«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։ Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 222 տեղամաս։ «Տեղամասերի 73%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00, 27% տեղամասերում այս սկսվել է ուշացմամբ։ 97%-ում նիստը իրականացվել է առանց խախտումների, մյուս տեղամասերում խախտումները մեծամասամբ կրում էին ընթացակարգային բնույթ։ 1 տեղամասում սարքի անսարքության պատճառով չեն տպվել 0-ական տեղեկանքը։ 2 ՏԸՀ-ներում տեղի են ունեցել միջադեպեր, սակայն դրանք չեն անդրադարձել նիստի բնականոն ընթացքի վրա։ Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 1-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնք կարող էին քվեարկության գաղտնիությունը խախտման պատճառ դառնալ։ Դիտորդների գնահատմամբ հանձնաժողովը պատրաստակամ է եղել շտկել իրավիճակը։ 3 տեղամասում բացակայել են քվեարկության մասին իրազեկման նյութերը: 1 տեղամասում յուրաքանչյուր թեկնածուից լրացուցիչ քվեաթերթիկներ տեղադրված չեն եղել, սակայն տեղադրվել են, դիտորդի դիտարկումից հետո։ Այս լրացուցիչ քվեաթերթիկների առկայությունը անհրաժեշտ է ընտրողի քվեարկության գաղտնիության ապահովման համար։ Նիստերը մինչև 8։00 են ավարտվել դիտարկված բոլոր տեղամասերում։ Տեղամասերի շուրջ 30%-ում ներկա չէին կուսակցությունների վստահված անձինք։ Մյուս տեղամասերի դեպքում՝ առավելագույնը 3 կուսակցությունների վստահված անձինք ներկա էին 6 տեղամասերում, իսկ 75-ում ընդամենը 1 կուսակցության վստահված անձինք։ Դիտարկումներ 10։30 դրությամբ Տեղամասային կենտրոնների հետ կապված: Ժամը 8։00-ից՝ քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 222 տեղամասային կետնրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 35 %-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։ Տեղամասային կենտրոնների 36 %-ը գնահատվել է անմատչելի։ Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում, իսկ 1 տեղամասային կենտրոն գտնվել է նկուղային կամ կիսանկուղային հարկում։ ՏԸՀ անդամների պատրաստվածությունը և կարգապահությունը ավելի քան 90% դեպքերում գնահատվել է բավարար կամ դրական, իսկ 95% դեպքերում հանձնաժողովը պատրաստակամ է եղել լուծել դիտորդների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ 5 տեղամասերում քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ վտանգում է քվեարկության գաղտնիությունը, իսկ ևս 6-ում առկա էր քվեախցիկում լուսավորության խնդիր․ հաճախ սա է դառնում բաց քվեարկության պատճառը թույլ տեսողությամբ մարդկանց համար։ Այցելած տեղամասերից 9-ի քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում՝ սա բացարձակ անմատչելի է դարձնում քվեարկությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։ Արձանագրված խախտումներ Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում` Ընթացակարգային բնույթի խախտման 6 դեպք, Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, Ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք, Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 9 դեպք, Կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք և 23 այլ դեպք, որոնք ունեն լրացուցիչ ուսումնասիրության կարիք, սակայն հիմնականում կրում են ոչ էական բնույթ։ 2 տեղամասերում արձանագրվել և մի շարք տեղամասերից հայտնի է ղարձել ինքնասոսընձվող դրոշմանիշերի հետ կապված խնդրի մասին։ Դրոշմանիշերի պաշտպանիչ պլաստիկ շերտը մի քանի դեպքերում առանձնանում էր, ինչի արդյունքում վնասվում էր դրոշմանիշը։ ԿԸՀ-ին ուղղված գրությանն ի պատասխան ստացել ենք մեկնաբանություն․ արտադրողի հետ ուսումնասիրվել են տպաքանակի տարբեր նմուշներ։ Որոշ դեպքերում պաշտպանիչ շերտն առանձնանում է «դրոշմանիշը եղունգով առանձնացնելու պատճառով»»,- ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել էր որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրներին՝ նշելով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 20 minutes ago

Հայկական երկաթուղու ապագան․ Երևանն ու Մոսկվան տարբեր հաշվարկներ ունեն
Factor.am / 28 minutes ago

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Factor.am / 33 minutes ago

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
Factor.am / 41 minutes ago
Related coverage

Why a Russian 1,000 MW Nuclear Reactor in Armenia Would Be Problematic
EVN Report / 3 hours ago

Առաջարկում ենք հետաձգել Ընտանեկան բռնության նախագծի քննարկումը, ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը
Aravot / 5 hours ago

Տգեղ է, բայց թրենդային. ինչո՞ւ են այս «տարօրինակ» կոշիկները վաճառվում ռեկորդային արագությամբ
Armenian Business News (ABNews) / 22 hours ago

Անկախ դիտորդ դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում
1in.am / Oct 25