Ազգային ժողովի՝ Հայ առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հաստատեց իր աշխատակարգը։ Որոշմանն անհրաժեշտ էր հանձնաժողովի 11 անդամից առնվազն 6-ի կողմ ձայնը։ Աշխատակարգին կողմ քվեարկեց 6 անդամ։ Հանձնաժողովի անդրանիկ նիստում քննարկվեցին նաև հրավիրյալների հետ հանդիպումների անցկացման, նիստերի տևողության և արտահերթ նիստեր հրավիրելու ընթացակարգերը։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց, որ նիստի սկզբում յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել այն անցկացնել հատուկ ընթացակարգով։ Այդ դեպքում ժամանակային սահմանափակումները չեն գործի՝ հաշվի առնելով քննարկվող հարցի առանձնահատկությունները և լրացուցիչ հարցերի ու պարզաբանումների անհրաժեշտությունը։ Հատուկ ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշումը կընդունվի հանձնաժողովի քվեարկությամբ։ Քննարկվեց նաև փակ նիստեր անցկացնելու հարցը։ Նշվեց, որ եթե հրավիրյալը ցանկանա նիստն անցկացնել փակ ձևաչափով, հանձնաժողովի անդամները կարող են այդ հարցը քննարկման և քվեարկության դնել։ Անդրադառնալով հերթական և արտահերթ նիստերի հրավիրման կարգին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր անդամ կարող է դիմել հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին՝ հերթական նիստ հրավիրելու առաջարկով։ Սակայն նման առաջարկի հիման վրա նիստ հրավիրելու հարցը կախված է հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշումից։ Ի տարբերություն դրա՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը, այսինքն՝ 11 անդամից երեքը, կարող է նախաձեռնություն ներկայացնել արտահերթ նիստ հրավիրելու համար։ Եթե առաջարկվող օրակարգը համապատասխանում է հանձնաժողովի իրավասությանը, նախագահը պարտավոր է հրավիրել նիստը։ Հանձնաժողովի անդամներից Ալխաս Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է ուղղված լինի Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը։ Հանձնաժողովի նախագահն իր հերթին ընդգծեց, որ մարմնի նպատակը խնդիրները վերհանելն ու դրանց հնարավոր լուծումներ առաջարկելն է, ոչ թե դատելն ու դատապարտելը։ Նրա խոսքով՝ արդեն իսկ նամակներ և հաղորդագրություններ են ստացվում տարբեր անձանցից, եկեղեցական սպասավորներից ու հավատացյալ քաղաքացիներից։ Հանձնաժողովը նախատեսում է հրապարակել էլեկտրոնային հասցե, որով քաղաքացիները կկարողանան ներկայացնել իրենց առաջարկները, տեղեկություններն ու գաղափարները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Factor.am / 15 minutes ago

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Factor.am / 23 minutes ago

Շինաշխատանքների հետևանքով փոշին տարածվում է Դեմիրճյան փողոցում
Factor.am / 30 minutes ago

Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Factor.am / 32 minutes ago
Related coverage
«Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ». Գառնիկ Դանիելյան
168 Jham / 10 minutes ago
Մեծ պատիվ էր հյուրընկալվել Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե 1-ի թոռան՝ արքայազն Էրմիաս Սահլե Սելասիեին. Նարեկ Մկրտչյան
Aravot / 11 minutes ago

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 12 հարց
24TV / 24News / 13 minutes ago

COP17-ից կապահովենք 1.4 մլն դոլար Սևանա լիճը պահպանելու և վերականգնելու համար. ՇՄ նախարար
24TV / 24News / 13 minutes ago