Հայտնի սթրիմինգային հսկայի բաժանորդների թվի աճի դանդաղումը հանգեցրել է կորպորատիվ «արյունահեղության»։ Սակայն ընկերության բովանդակության որակի հիմնախնդիրը լուծելն ավելի բարդ է լինելու, քան ղեկավար կազմին աշխատանքից ազատելը, գրում է Guardian-ը։ Անցնող շաբաթվա ընթացքում, երբ Հոլիվուդի ուշադրության կենտրոնում տեխնոլոգիական ոլորտի սկանդալային ղեկավարներից մեկի մասին փաստագրական ֆիլմն էր, ստվերում մնաց մեկ այլ խոշոր իրադարձություն: Խոսքը Netflix-ում ծավալվող իրական դրամայի մասին է, որտեղ բաժանորդների թվի դանդաղ աճն ու Ուոլ Սթրիթի հիասթափությունը հանգեցրել են մասշտաբային աշխատանքից ազատումների: Ընկերությունը կրճատել է 1000 աշխատակցի՝ իր ողջ անձնակազմի շուրջ 6%-ին, որոնց թվում են ոլորտի բավականին ազդեցիկ դեմքեր։ Աշխատանքից ազատվել է բովանդակության գլխավոր տնօրեն Բելա Բաջարիան, ով վերջին տասնամյակում համարվում էր Netflix-ի ոճի ու ոգու հիմնական ճարտարապետը: Նրա հետ հեռացվել է նաև կինոարտադրության բաժնի ղեկավար Դեն Լինը: «Գուրմե չիզբուրգեր» մոդելի ձախողումը Նման մասշտաբի կրճատումներն ակնհայտ ազդանշան են առ այն, որ Netflix-ի ղեկավարությունը հասկանում է՝ ինչ-որ բան այլևս առաջվա պես չի գործում։ Բաջարիան իր թողարկած հեռուստածրագրերն անվանում էր «գուրմե չիզբուրգեր»՝ նկատի ունենալով բարձրորակ, բայց միևնույն ժամանակ «արագ մարսվող» բովանդակությունը: Նրա հեռացումը փաստում է, որ այդ «բաղադրատոմսն» այլևս նախկին գրավչությունը չունի։ Վերջին շրջանում հաճախ է հնչում հետևյալ հարցը. «Ե՞րբ եք Netflix-ում դիտել իսկապես հիանալի, նոր ցուցադրություն»: Հեռուստադիտողների մեծ մասը հիշատակում է Adolescence նախագիծը, սակայն այդ 4-սերիանոց սահմանափակ ցուցադրությունից անցել է արդեն շուրջ 1.5 տարի: Այս տարվա ցանկը չափազանց աղքատիկ է։ Թեև կարելի է առանձնացնել How to Get to Heaven from Belfast կամ East of Eden սերիալները, դրանցից ևոչ մեկը չի կարելի համարել անկրկնելի կամ «պարտադիր դիտման» արժանի: Բացի այդ, սթրիմինգային հարթակը լուրջ խնդիրներ ունի հաջորդական եթերաշրջանների հետ․ երկրորդ եթերաշրջաններից սկսած դիտումների քանակը կտրուկ անկում է ապրում։ Արագ սպառում և մոռացություն Netflix-ի որակական խնդիրն արմատավորված է հենց իր բիզնես մոդելի մեջ։ Սերիալի բոլոր սերիաները միանգամից թողարկելու («binge-watching») քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ նախագծերը վառ փայլատակում են մեկ-երկու շաբաթ, ապա անհետանում մշակութային քննարկումներից։ Մյուս կողմից, ընկերությունը գրեթե հետաքրքրված չէ երկարատև կյանք ունեցող սերիալների մշակմամբ։ Նախագծերը հաճախ չեղարկվում են հենց այն պահին, երբ սկսում են ձևավորել իրենց սեփական ձեռագիրն ու լսարանը։ Փոխարենը նախապատվությունը տրվում է աստղային կազմով կարճ նախագծերին: Այսօր հեռուստատեսությունն ընդհանուր առմամբ դարձել է պակաս հավակնոտ, քան The Sopranos կամ Breaking Bad լեգենդար դարաշրջանում էր։ Սակայն հենց Netflix-ը, լինելով ավանդական հեռուստատեսային մոդելի գլխավոր հեղափոխականը, կրում է ամենամեծ պատասխանատվությունը այս փոփոխության համար։ Ի՞նչ սպասել ապագայում Արդյո՞ք իրավիճակը կփոխվի կադրային այս փոփոխություններից հետո: Բովանդակության նոր ղեկավար, բրիտանացի փորձառու մասնագետ Փիթեր Ռայսը (Peter Rice) հայտնի է իր բարձր ճաշակով. նա ղեկավարել է Fox Searchlight ստուդիան այնպիսի հիթերի թողարկման ժամանակ, ինչպիսիք են 28 Days Later, Sideways և Juno ֆիլմերը։ Մյուս կողմից, շատերի համար Netflix բացելն արդեն դարձել է պարզ սովորություն։ Ընկերությունն ինքն իրեն տեսնում է ոչ թե HBO-ի կամ Disney+-ի, այլ YouTube-ի մրցակից՝ փորձելով ներգրավել նույնատիպ բովանդակություն՝ բլոգերների տեսանյութեր, փոդքասթներ և սպորտային ուղիղ հեռարձակումներ։ Netflix-ը վաղուց է ձգտում դառնալ «ամեն ինչի խանութ», որտեղ կա ցանկացած տեսակի բովանդակություն։ Դա վատ նպատակ չէ, սակայն ցանկալի կլիներ, որ այդ հսկայական ծավալի մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվեին նաև իսկապես դիտման արժանի գործեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կարմիր լոգոյի մութ կողմը. արդյոք Netflix-ը կփրկի իր հեղինակությունը
Հայտնի սթրիմինգային հսկայի բաժանորդների թվի աճի դանդաղումը հանգեցրել է կորպորատիվ «արյունահեղության»։ Սակայն ընկերության բովանդակության որակի հիմնախնդիրը լուծելն ավելի բարդ է լինելու, քան ղեկավար կազմին աշխատանքից ազատելը, գրում է Guardian-ը։Անցնող շաբաթվա ընթացքում, երբ Հոլիվուդի ուշադրության կենտրոնում տեխնոլոգիական ոլորտի սկանդալային ղեկավարներից մեկի մասին փաստագրական ֆիլմն էր, ստվերում մնաց մ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

«Գնդասար»-ում նոր ընձառյուծ են հայտնաբերել
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Ապագան արդեն այստեղ է․ Unitree-ն ներկայացրել է աշխարհում առաջին «կունգ-ֆու» ռոբոտ-թիկնապահին (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3391 տոննա սոխ
Armenian Business News (ABNews) / 7 hours ago
Related coverage

Նոր տեխնոլոգիաներ՝ երաժշտության մեջ
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

AI agents can still communicate without a network connection, OpenAI found
Aravot / 2 hours ago

Քաղցկեղի 2 գենետիկական հետազոտությունները՝ նաև Հայաստանում
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Ահազանգ՝ վտանգավոր հիվանդության մասին. գենետիկը զգուշացնում է
ABC Media / 5 hours ago