ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Բուլղարիայի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, գործարար և քաղաքական գործիչ Սլավա Բինևին: Այս մասին հայտնում է NOVA հեռուստաալիքը՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը։Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Լյուբոմիր Նիկոլովը հայտնել է, որ հանցագործության վայրում մատանի է հայտնաբերվել, իսկ սպանվածի գլխի շրջանում հրազենային վերքեր են եղել: Ձերբակալվածներից երկուսը թուրքական անուններ ունեն, երրորդի մոտ բուլղարական անձնագիր է հայտնաբերվել։ Տղամարդիկ եղել են Բինևի հյուրերը և զբաղվում են շինարարությամբ։ Նրանք երկու համալիր են կառուցել Սոֆիայի տարածքում։Քննչական մարմինների հիմնական վարկածներից մեկի համաձայն` Բինևին սպանել են ֆինանսական հարցերի պատճառով։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության հանգամանքները:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Ոստիկանության աշխատակիցների կանչից մեկ ժամ անց երեք կասկածյալներ են ձերբակալվել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ջրհեղեղ Արգենտինայում. ավելի քան 2000 մարդ է տարհանվել
Sputnik Armenia / 21 minutes ago

В Москве не любят перебежчиков, и вопрос не столько в ЕС: эксперт – о политике Еревана
Sputnik Armenia / 24 minutes ago

Ռուսաստանցի մասնագետներին Բուշերի ԱԷԿ–ից տարհանելու լուրը կեղծ է. դեսպանություն
Sputnik Armenia / 44 minutes ago

Наводнение в Аргентине, эвакуировано свыше тысячи человек - кадры
Sputnik Armenia / 48 minutes ago
Related coverage

Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
168 Jham / 19 minutes ago

Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին
24TV / 24News / 1 hour ago

The schedule for the Armenian national teams at the Weightlifting World Championship has been published.
Noyan Tapan TV / 2 hours ago

Կարեն Խաչանովը պարտվել է ղազախ թենիսիստին
Aravot / 2 hours ago