Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ունեն բացառապես քաղաքական բնույթ։ Խոսքը վերաբերում է ընդդիմության ղեկավարներին՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչների։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ Քաղաքական գործչի պնդմամբ՝ երկրում գործող հիմնական քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ «Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը բանտում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս ամենը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության և Հայաստանի արմատական շահերի հետ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիրները ևս ենթարկվում են քաղաքական ու բարոյահոգեբանական ճնշումների։ The post Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական հետապնդման բնույթ ունեն․ Արման Աբովյան appeared first on Alphanews .