Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ՝ խարդախությունների զանգվածային դեպքերի և կեղծ հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Հետքը: ԵՄ-ն ցանկանում է պարզել,՝ արդյոք առցանց ամրագրումների ոլորտի հսկան թերանում է սպառողներին զեղծարարներից պաշտպանելու հարցում: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամլո ասուլիսի ժամանակ մատնանշել է հարթակում կիբերհանցագործությունների մտահոգիչ ծավալները: Պաշտոնական տվյալներով՝ Booking.com-ին է բաժին ընկնում Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների շուրջ 66 տոկոսը: Ընկերության ներքին ցուցանիշները ցույց են տալիս, որ 2022-2024 թվականների ընթացքում հարթակում խարդախությունների թիվն աճել է 500 տոկոսով, իսկ միայն 2024 թվականին սպառողներին պատճառված ընդհանուր նյութական վնասը գնահատվում է մոտ 4.2 միլիարդ եվրո: Հետաքննությունը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղությունների վրա: Գրանցվել են հազարավոր դեպքեր, երբ զբոսաշրջիկներն ամրագրում են կատարում, սակայն տեղ հասնելով պարզում են, որ տվյալ հասցեում ոչ մի հյուրանոց կամ բնակարան չկա: ԵՄ-ն ուսումնասիրելու է, թե որքանով է Booking.com-ը արդյունավետ կանխարգելում և հեռացնում գոյություն չունեցող հյուրանոցների ու օրավարձով բնակարանների կեղծ հայտարարությունները։ Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են նաև ֆիշինգային հարձակումներն ու տվյալների պաշտպանության համակարգային թերությունները: Կան լուրջ մտահոգություններ այն մասին, որ ընկերությունը բավարար չափով չի պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, այդ թվում՝ անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, բանկային տվյալները: Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ. Hetq.am
Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ՝ խարդախությունների զանգվածային դեպքերի և կեղծ հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Հետքը:ԵՄ-ն ցանկանում է պարզել,՝ արդյոք առցանց ամրագրումների ոլորտի հսկան թերանում է սպառողներին զեղծարարներից պաշտպանելու հարցում:Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամլո ասուլիսի ժամանակ մատնանշել է հարթակում կիբերհանցագործություններ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Մատենադարանը երկու արժեքավոր ձեռագիր կգնի 148,5 միլիոն դրամով
Armenian Business News (ABNews) / 6 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը
Armenian Business News (ABNews) / 8 hours ago
Related coverage

Հայաստանը պետք է բարձրացնի վստահության մակարդակը տեխնոլոգիական ոլորտում․ Կարեն Տոնոյան
Alpha News / 5 hours ago

Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի․ թոքերում և սրտի հատվածում հեղուկ է հավաքվել
Alpha News / 6 hours ago

ՌԴ ԶՈւ–ն հրադադար կհաստատի Ալյոշկիում` մարդասիրական գործողության համար
Sputnik Armenia / 7 hours ago

ՀԱՊԿ-ը կհեռացնի՞ Հայաստանին․ ի՞նչ սպասել նոյեմբերի 11-ին
Shant News / 7 hours ago