ԵՐԵՎԱՆ, 23 հոլտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 4-ից կդադարեցնեն կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքումռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար: Սպիտակ տանը հայտարարել են, որ պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ում հայտարարության մեջ նշվում է, որ նա անձամբէմասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին:«Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության անցկացման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ դադարեցնում են կրակը և 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայիժամանակով 04:00-ից մտցնում են «լռության ռեժիմ»», - նշել է Գերասիմովը:Նրա խոսքով՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալապես կարեւոր բեռներ հասցնելու համար կկազմակերպվի ինժեներական հետախուզության անցկացում և մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժի ապահովում դեպի Ալյոշկի: