«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրանցից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ «Մենք հստակ նպատակ ունենք․ մինչև 2031 թվականը լիովին ավարտել բոլոր ավտոմայրուղիների շինարարությունը։ Դրա բաղկացուցիչ մասերից մեկը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհն է, որը կարևոր է սահմանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Սարփիից մինչև Կարմիր կամուրջ և Սադախլո կապահովվի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի։ Այն կշրջանցի նաև Թբիլիսին, ինչը շատ կարևոր է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Հետևաբար, այս ներդրումն անպայման կիրականացվի»,- հայտարարել է վարչապետը։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը միջազգային մրցույթի հաղթող՝ China Railway Tunnel Group Co., Ltd. ընկերության հետ պայմանագիր է կնքել Ծիծամուրի–Ավճալա 7,3 կմ երկարությամբ հատվածի շինարարության համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 499 միլիոն լարի։ Միաժամանակ, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի խոսքով՝ մոտ ժամանակներս հայտնի կդառնա նաև շրջանցիկ ճանապարհի Ավճալա–օդանավակայան 22,5 կմ երկարությամբ հատվածի շինարարության միջազգային մրցույթի հաղթողը։ The post Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի
«Մեր նպատակն է մինչև 2031 թվականը... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Վրացական գինու արտահանումը նվազել է
AliQ Media / 2 hours ago

ԱՄՆ-ն և Վրաստանը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
AliQ Media / 2 hours ago

Թբիլիսիում կայանման տուգանքներից բյուջեի եկամուտները աճել են
AliQ Media / 3 hours ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
AliQ Media / 3 hours ago
Related coverage

Баку требует от Анкары не вмешиваться во внутренние дела страны
Akhaltskha.net / 4 hours ago

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Akhaltskha.net / 4 hours ago

Банк TBC признан лучшим банком Грузии на рынке облигаций
JNEWS / 5 hours ago

Сергей Пойразян из Ахалкалаки поборется за выход в полуфинал чемпионата мира по боксу
JNEWS / 5 hours ago