Այս տարի Վրաստանից գինու արտահանումը ծավալով նվազել է 6%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 0.6%-ով։ Ավելի կոնկրետ, ըստ վիճակագրության՝ 2026 թվականի 9 ամիսների տվյալներով՝ Վրաստանն արտահանել է 188.7 միլիոն ԱՄՆ դոլարի գինի, որից 119.7 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին, ինչը կազմում է ամբողջ արտահանման 63.4%-ը։ Չնայած նրան, որ արտահանման կեսից ավելին կրկին բաժին է ընկնում Ռուսաստանին, անկումն այս շուկայում ևս կազմում է 0.3%։ հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատը վաճառել է խաղողի բնական գինի հետևյալ երկրներին. Ռուսաստան – 119.8 մլն ԱՄՆ դոլարի 40 հազար 999 տոննա Լեհաստան – 11.8 մլն ԱՄՆ դոլարի 4466 տոննա Ուկրաինա – 8.1 մլն ԱՄՆ դոլարի 2933 տոննա Չինաստան – 6.5 մլն ԱՄՆ դոլարի 1223 տոննա Ղազախստան – 5.9 մլն ԱՄՆ դոլարի 1772 տոննա Գերմանիա – 5.5 մլն ԱՄՆ դոլարի 1145 տոննա Բելառուս – 4.8 մլն ԱՄՆ դոլարի 1751 տոննա ԱՄՆ – 4.4 մլն ԱՄՆ դոլարի 748 տոննա Լատվիա – 3.7 մլն ԱՄՆ դոլարի 836 տոննա Թուրքիա – 2.5 մլն ԱՄՆ դոլարի 460 տոննա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է վրացական արտադրության գինու և ոչ ալկոհոլային ըմպելիքների մի մասի ներմուծումը։ Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ ռուսական կարգավորող մարմինը հայտնաբերել է վաճառքի համար արգելված ըմպելիքներ, որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին՝ օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և անվտանգության ցուցանիշներով։ The post Վրացական գինու արտահանումը նվազել է appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վրացական գինու արտահանումը նվազել է
Այս տարի Վրաստանից գինու արտահանումը ծավալով... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

ԱՄՆ-ն և Վրաստանը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
AliQ Media / 2 hours ago

Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի
AliQ Media / 2 hours ago

Թբիլիսիում կայանման տուգանքներից բյուջեի եկամուտները աճել են
AliQ Media / 3 hours ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
AliQ Media / 3 hours ago
Related coverage

Баку требует от Анкары не вмешиваться во внутренние дела страны
Akhaltskha.net / 4 hours ago

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Akhaltskha.net / 4 hours ago

Банк TBC признан лучшим банком Грузии на рынке облигаций
JNEWS / 5 hours ago

Сергей Пойразян из Ахалкалаки поборется за выход в полуфинал чемпионата мира по боксу
JNEWS / 5 hours ago