Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են: Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու և արգելել նրանց մուտքը երկիր: Ըստ գերատեսչության՝ պատճառը սոցիալական ցանցերում այդ անձանց արած հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել «Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր»։ «Անցանկալի անձ» ճանաչվածների ցանկում են բլոգերներ, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ, հանրային, կրոնական գործիչներ, թուրք պատգամավորներ: Օրերս Բաքուն նաև միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ Բաքվի դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Ստամբուլում էլ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության տարածքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է հայտարարվել՝ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո: Լարվածությունը հատկապես սրվել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ ցույցերից հետո, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթության իրավունքի սահմանափակումը։ Թուրքիայում ակցիայի մասնակիցները դատապարտել էին Բաքվի գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ էր արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից: Գրառումը Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդի գյուղում ասֆալտապատվել է 3,4 կմ ճանապարհ
Akhaltskha.net / 1 hour ago

Ադիգենիի մունիցիպալիտետի ղեկավարությունը բնակիչների հետ քննարկել է 2027 թվականի ծրագրերն ու առաջնահերթությունները
Akhaltskha.net / 1 hour ago

Նինոծմինդայի ավագ դասարանների աշակերտները ճանաչողական այցով այցելել են պատմական վայրեր
Akhaltskha.net / 1 hour ago

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

Վրացական գինու արտահանումը նվազել է
AliQ Media / 2 hours ago

ԱՄՆ-ն և Վրաստանը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
AliQ Media / 2 hours ago

Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի
AliQ Media / 2 hours ago

Թբիլիսիում կայանման տուգանքներից բյուջեի եկամուտները աճել են
AliQ Media / 3 hours ago