Վճարովի բովանդակություն Երևանում Coob Ads ընկերությունը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Google Ads Sales Representative Հայաստանում (ASR) ծրագրի մեկնարկին։ Google և Coob Ads ընկերությունների մասնագետները գովազդատուների և թվային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել են շուկայի հիմնական փոփոխությունները, Google Ads-ի ընձեռած նոր հնարավորությունները և բիզնեսի զարգացման գործնական լուծումները։ Google ASR-ը Հայաստանում․ Google Ads-ի տեղական փորձառությունը բիզնեսի զարգացման համար Մոյցա Ռոժակը, Coob Ads-ի գլոբալ ծրագրի տնօրենը, ներկայացրել է Google Ads Sales Representative ծրագիրը և դրա նշանակությունը։ «Մեր նպատակն է համատեղել Google-ի համաշխարհային փորձառությունը տեղական շուկայի խորքային փորձառության հետ՝ չափելի բիզնես-արդյունք ստեղծելու նպատակով։ Այսօր բիզնեսի համար կարևոր է հասկանալ, թե գնման ճանապարհի տարբեր փուլերում որտեղ և ինչպես հաղորդակցվել լսարանի հետ, ինչպես այդ նպատակով օգտագործել արդիական տվյալներն ու տեխնոլոգիաները։ Google ASR ծրագիրը բրենդներին և գործակալություններին տրամադրում է անվճար աջակցություն, հասանելիություն Google-ի լավագույն փորձին, բետա գործիքներին և վերլուծական տվյալներին»։ Coob Ads ընկերության մասնագետներն օգնում են մարքեթինգային թիմերին բացահայտել գովազդային արշավների զարգացման հնարավորությունները, ծանոթանալ նոր գործիքներին և հաշվի առնել հայկական շուկայի առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, գովազդային հաշիվների և արշավների կառավարումը շարունակում են իրականացնել հենց գովազդատուներն ու նրանց գործակալությունները։ Հայաստանում ASR ծրագրի մեկնարկը հատկապես արդիական է տեղական թվային շուկայի զարգացման համատեքստում։ Հայ լսարանի առանձնահատկությունների և շուկայի հիմնական միտումների մասին պատմել է Ալեքսանդրա Ցոյը՝ Coob Ads ընկերության տարածաշրջանային մարքեթինգի ղեկավարը։ Այսօր Հայաստանում բնակչության շուրջ 80%-ն օգտվում է համացանցից։ 18 և բարձր տարիքի օգտատերերի շրջանում 49% օգտատերերի համար համացանցը համարվում է տեղեկատվության հիմնական աղբյուրը, մինչդեռ հեռուստատեսությունն այդ նպատակով նախընտրում է օգտատերերի 34%-ը։ Հայաստանում որոնողական հարցումների 90.6%-ն իրականացվում է Google-ի միջոցով, իսկ բջջային սարքերի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 91.6%։ Google-ը և YouTube-ը միասին ամսական ապահովում են շուրջ 35.6 միլիոն այցելություն՝ դառնալով լսարանի հետ հաղորդակցության կարևոր հարթակներ։ Թվային սպառման մեջ զգալի դեր ունի նաև YouTube-ը․ հարթակից օգտվում է Հայաստանի բնակչության 81%-ը։ Գովազդատուների համար սա հնարավորություն է՝ տեսաբովանդակության միջոցով հասնելու լսարանին որոշումների կայացման տարբեր փուլերում՝ հետաքրքրության ձևավորումից մինչև գործողության խթանում։ Demand Gen գործիքն ընդլայնում է այդ հնարավորությունները՝ միավորելով YouTube-ում, Discover-ում և Gmail-ում գովազդի տեղադրումը և օգնելով ներգրավել պոտենցիալ հաճախորդներին` դեռևս ակտիվ որոնում սկսելուց առաջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գեներատիվ ԱԲ կիրառումը դեռևս զարգացման փուլում է։ 15–64 տարեկան բնակչության 7.7%-ն է կանոնավոր օգտվում ԱԲ-ից, մինչդեռ համաշխարհային ցուցանիշը կազմում է 18.8%։ Սա նշանակում է, որ ԱԲ-ի կիրառման նոր հնարավորությունները դեռևս չեն դարձել օգտատերերի թվային վարքագծի զանգվածային մաս։ Որոնումից դեպի ավելի բարդ customer journey Օգտատերերի վարքագծի փոփոխություններն անմիջականորեն փոխում են նաև որոնողական գովազդի նկատմամբ մոտեցումները։ Արթուր Մոսիակը՝ Google-ի համագործակցությունների գծով մենեջերը, նշել է, որ որոնողական հարցումները դառնում են ավելի երկար, բարդ և խոսակցական բնույթի, իսկ օգտատերերը կարող են նույն ապրանքը կամ լուծումը որոնել բոլորովին այլ տարբերակներով։ Բիզնեսի համար սա նշանակում է բացառապես բանալի բառերի կիրառման վրա հիմնված մոտեցումից անցում դեպի օգտատիրոջ մտադրության և որոնման համատեքստի առավել համապարփակ ընկալում։ Հենց այստեղ է, որ ԱԲ-ն օգնում է գովազդատուներին ավելի ճշգրիտ համապատասխանեցնել իրենց առաջարկները լսարանի իրական կարիքներին և բացահայտել պոտենցիալ հաճախորդների հետ հաղորդակցության նոր հնարավորություններ։ Google Ads-ում այս խնդրի լուծումն իր վրա է վերցնում ԱԲ-ն։ Վերջին երկու տարիների ընթացքում Google-ը ներկայացրել է Gemini-ի հիման վրա մշակված ավելի քան 20 բարելավում, որոնք օգնում են ավելի ճշգրիտ համապատասխանեցնել որոնման հարցումները գովազդատուի առաջարկներին, ինչպես նաև ստեղծել և հարմարեցնել գովազդային հայտարարությունները։ AI Max for Search և Performance Max գործիքներն ընդլայնում են նոր որոնողական հարցումներ բացահայտելու և լրացուցիչ լսարան ներգրավելու հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ԱԲ-ի հնարավորություններն անմիջականորեն կախված են տվյալների որակից։ Որքան զարգացած է data ենթակառուցվածքը և որքան ճշգրիտ է չափումը, այնքան ավելի շատ ազդակներ է ստանում համակարգը՝ գովազդային արշավները օպտիմալացնելու և բիզնեսի նպատակներին հասնելու համար։ Հետևաբար, որակյալ տվյալները Google Ads-ում արհեստական բանականության արդյունավետ աշխատանքի հիմքն են։ Data Strength․ ինչպես բարձրացնել գովազդի արդյունավետությունը տվյալների միջոցով Data Strength-ը գործիքների և պրակտիկայի համակցություն է, որն օգնում է գովազդատուներին բարելավել տվյալների հավաքագրումն ու փոխանցումը՝ գովազդային արշավների ավելի ճշգրիտ չափման և օպտիմալացման նպատակով։ Այն ներառում է Google tag, Google Tag Gateway, Enhanced Conversions և Data Manager գործիքները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ավելի ամբողջական ազդակներ՝ գովազդի և բիզնեսի հետ օգտատերերի փոխազդեցության վերաբերյալ։ Google tag-ը կապում է կայքի տվյալները Google Ads-ի, Analytics-ի և Google-ի այլ պրոդուկտների հետ՝ հնարավորություն տալով ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ օգտատերերի գործողությունների, կոնվերսիաների և կայքում նրանց վարքագծի մասին։ Թեգի ճիշտ տեղադրումը հնարավորություն է տալիս նաև օգտվել այնպիսի գործառույթներից, ինչպիսիք են կոնվերսիաների մոդելավորումը, նոր և առկա հաճախորդների գործողություններին հետևելը և գովազդի հավելյալ ազդեցության գնահատման թեստավորումը։ Google Tag Gateway-ը հնարավորություն է տալիս Google tag-ը բեռնել անմիջապես գովազդատուի սեփական սերվերից։ Այս մոտեցումն օգնում է նվազեցնել բրաուզերների սահմանափակումներով պայմանավորված տվյալների կորուստը և մեծացնել չափման համար հասանելի ազդակների ծավալը։ Google-ի տվյալներով՝ Google Tag Gateway-ի կիրառումը կարող է միջինում 14%-ով ավելացնել դիտարկվող կոնվերսիաների թիվը, թեև անհատական արդյունքները կարող են տարբեր լինել։ Այն բիզնեսների համար, որոնք աշխատում են պոտենցիալ հաճախորդների ներգրավման ուղղությամբ, կարևոր գործիք է Enhanced Conversions for Leads-ը։ Այս լուծումն օգնում է CRM համակարգում առկա տվյալները կապել գովազդի հետ փոխազդեցությունների հետ և բարձրացնել արդյունքների չափման ճշգրտությունը։ Google-ի տվյալներով՝ գործիքը ստանդարտ անցանց կոնվերսիաների ներմուծման համեմատ միջինում ապահովում է կոնվերսիաների 10% աճ։ YouTube-ի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 8%, իսկ Search-ի դեպքում՝ 22%։ Data Manager-ը թույլ է տալիս համատեղել օֆլայն և հավելվածի տվյալները և օգտագործել դրանք գովազդի օպտիմալացման համար։ Google-ի Այս տվյալների միացումը Data Manager-ի միջոցով միջինում ապահովում է incremental ROAS-ի 26% աճ։ Տվյալների և ԱԲ-ի օգտագործումն օգնում է ավելի արդյունավետ օգտագործել օգտատերերի մասին արդեն գոյություն ունեցող ազդակները։ Սակայն բիզնեսի աճի համար կարևոր է ոչ միայն ներգրավել արդեն ձևավորված պահանջարկ ունեցող օգտատերերին, այլև աշխատել լսարանի հետ ավելի շուտ՝ դեռ մինչև այն պահը, երբ նրանք կսկսեն փնտրել կոնկրետ ապրանք։ Հենց այս փուլում է առանձնահատուկ դեր խաղում Demand Gen-ը։ Demand Gen․ ինչպես ընդլայնել լսարանը և ձևավորել պահանջարկ Մերի Ասատրյանը՝ Coob Asd-ի Ավագ Խորհրդատու Գործընկերը, ներկայացրեց Demand Gen-ի հնարավորությունները՝ նոր պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու և գնումների ավելի վաղ փուլերում լսարանի հետ աշխատելու համար։ Այս գործիքը լրացնում է Search-ը և Performance Max-ը՝ օգնելով ոչ միայն վերադարձնել ապրանքանիշին արդեն ծանոթ օգտատերերին, այլև ձևավորել լրացուցիչ պահանջարկ։ Demand Gen-ն արդյունավետ գործարկելու համար կարևոր են կոնվերսիաների ճիշտ կարգավորումը, արշավների հստակ կառուցվածքը և ալգորիթմների ուսուցման համար բավարար բյուջեն։ Մասնավորապես, Google-ը խորհուրդ է տալիս նախատեսել այնպիսի ներդրում, որը թույլ կտա ընկերությանը կուտակել անհրաժեշտ քանակությամբ կոնվերսիաներ և ավարտել ուսուցման փուլը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև կրեատիվներին։ Demand Gen-ի դեպքում կարևոր է ոչ թե պարզապես հարմարեցնել առկա նյութերը, այլ հաշվի առնել տեսողական ֆորմատի առանձնահատկությունները՝ առաջին վայրկյաններին գրավել ուշադրությունը, տեսանելի ձևով ներկայացնել բրենդը, օգտատիրոջը հստակ արժեք առաջարկել և հաղորդագրությունն ավարտել գործողության կոչով։ Այս սկզբունքներն ամփոփված են ABCD մոդելում՝ Attention (ուշադրության գրավում), Branding (բրենդի հիշելիության ապահովում), Connection (լսարանի հետ կապի ստեղծում) և Direction (գործողության կոչ)։ E-commerce-ի համար լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում Product Feeds-ը։ Դրանք թույլ են տալիս YouTube-ում, Discover-ում և Gmail-ում գովազդային ձևաչափերով օգտատերերին ավտոմատ կերպով ցուցադրել իրենց հետաքրքրություններին համապատասխան ապրանքներ։ Լայն տեսականի ունեցող Demand Gen արշավներում ապրանքների ֆիդերի միացումը միջինում 33%-ով ավելացնում է կոնվերսիաների քանակը։ Demand Gen-ի դերը հատկապես նկատելի է սեզոնային ժամանակահատվածներում։ Google Ads-ի 2025 թվականի տվյալներով՝ ԿԱԵ երկրներում գագաթնակետի շաբաթների ընթացքում մանրածախ վաճառողները Demand Gen-ի վրա ծախսերն ավելացրել են 3,8 անգամ՝ սովորականի համեմատ, իսկ YouTube Branding-ի ՝ 3,5 անգամ։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Search-ի և Performance Max-ի վրա ծախսերն աճել են առավելագույնը մոտ 2 անգամ։ Այսպիսով, սեզոնային ժամանակահատվածներում բրենդները զգալիորեն ավելացնում են ներդրումները ոչ միայն արդեն ձևավորված պահանջարկը ներգրավելու, այլև այն ալիքներում, որոնք օգնում են պահպանել լսարանի ուշադրությունը և ձևավորել լրացուցիչ պահանջարկ։ Google Ads-ը գործնականում․ Avangard Motors-ի քեյսը DMS Agency-ից Հովհաննես Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են Google Ads-ի գործիքներն օգնում լուծել կոնկրետ բիզնես խնդիրներ։ Avangard Motors-ի արշավի օրինակով նա պատմեց, թե ինչպես Search-ի, YouTube-ի և Google Display-ի համադրությունը սահմանափակ ժամանակահատվածում օգնեց ավելացնել ավտոմեքենաների վաճառքը։ Հայաստանում Mercedes-Benz Vans-ի պաշտոնական դիլեր Avangard Motors-ի առջև խնդիր էր դրված մոտ երեք շաբաթվա ընթացքում վաճառել 50 Mercedes-Benz Sprinter ավտոմեքենա: Հիմնական թիրախային լսարանը բիզնեսի սեփականատերերն էին, ինչպես նաև արտադրության, մետալուրգիայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ընկերությունների ֆինանսական և գնումների բաժինների աշխատակիցները, որոնց բիզնեսի համար անհրաժեշտ է առևտրային տրանսպորտ։ Mercedes-Benz Sprinter-ի լիզինգային առաջարկը գովազդելու համար, որը ներառում էր 20% զեղչ, 0% կանխավճար և տարեկան 0,01%-ից սկսվող տոկոսադրույք, DMS Agency-ն համադրեց Search, YouTube և Google Display ֆորմատները։ Search-ն օգտագործվեց համապատասխան որոնման հարցումներով օգտատերերին ներգրավելու, YouTube-ը՝ ավտոմեքենաների նկատմամբ ուշադրություն գրավելու, իսկ Display-ը՝ հետաքրքրված օգտատերերի հետ կրկին կապ հաստատելու համար։ Արդյունքում նախատեսված 50 ավտոմեքենայի փոխարեն վաճառվեց 70-ը՝ նպատակային ցուցանիշը գերազանցելով 40%-ով։ Արշավի արդյունքում ստացվել է նաև 105 որակավորված հայտ, իսկ վաճառքի ծավալը կազմել է 1,72 մլն ԱՄՆ դոլար՝ 3 000 ԱՄՆ դոլար գովազդային բյուջեի պայմաններում։ Այս օրինակը ցույց տվեց, թե ինչպես Google Ads-ի մի քանի ֆորմատների համադրությունը կարող է օգնել բիզնեսին միաժամանակ աշխատել արդեն ձևավորված պահանջարկի հետ և ներգրավել լրացուցիչ լսարան։ Google ASR-ը Հայաստանում․ ինչ է այն տալիս բիզնեսին Այսօր Google Ads-ի հետ աշխատանքը շատ ավելին է, քան առանձին գովազդային արշավների կարգավորումը։ ԱԲ-ն, նոր ֆորմատները, first-party data-ն և չափման գործիքները գովազդատուներին ավելի մեծ հնարավորություններ են տալիս, բայց միաժամանակ պահանջում են նոր գիտելիքներ և գովազդի կառավարման ավելի համակարգված մոտեցում։ Google Ads Sales Representative Հայաստանում ծրագրի մեկնարկը գովազդատուներին և գործակալություններին հնարավորություն է տալիս օգտվելու տեղական փորձառությունից, Google Ads-ի արդիական գործիքներից և գովազդի հետ աշխատանքի տարբեր փուլերում ստանալու գործնական աջակցություն։ «Այսօր մենք քննարկեցինք ամենատարբեր թեմաներ՝ Search-ից և ԱԲ-ից մինչև տվյալները, հայկական շուկայի առանձնահատկությունները և YouTube-ի դերը։ Մենք նաև դիտարկեցինք իրական օրինակ, որը ցույց տվեց, թե Google-ի գործիքներն ինչ նոր հնարավորություններ են ընձեռում մեր շուկային։ Սակայն այս ամենի հիմքում մեկ պարզ միտք է․ այսօր աճի բազմաթիվ հնարավորություններ կան, և ամենակարևորը հասկանալն է, թե դրանցից որոնք են համապատասխանում հենց ձեր բիզնեսին և ինչպես դրանք օգտագործել առավել արդյունավետ։ Հենց դրանում ենք մենք տեսնում Google ASR-ի դերը։ Մեր խնդիրն է ոչ միայն շուկային ներկայացնել Google Ads-ի նոր գործիքներն ու պրոդուկտները, այլև Google-ի և տեղական ընկերությունների միջև կապ ձևավորել, գտնել աճի նոր հնարավորություններ, օգնել լուծել իրական բիզնես խնդիրներ և Google-ի պրոդուկտներն ավելի հասանելի դարձնել տեղական շուկայի ընկերությունների համար», — նշել է Ռոբերտ Մելիքսեթյանը՝ Coob Ads-ի Երկրի Ծրագրի Ղեկավարը։ Դիմեք Coob Ads -ին՝ Google Ads-ի հնարավորությունների մասին ավելին իմանալու և անվճար մասնագիտական աջակցություն ստանալու համար։ The post Google Ads Sales Representative Հայաստանում. ԱԲ, տվյալներ և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Google Ads Sales Representative Հայաստանում. ԱԲ, տվյալներ և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն կալանավորվել է | azatutyun.am
Infocom / 1 hour ago

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
Infocom / 2 hours ago

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Infocom / 3 hours ago

Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ | azatutyun.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Գազի թանկացում, արտահանման անկում․ ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի եվրոպական ուղին
Shant News / 8 minutes ago

ԵՄ-ն կդիմի Կանադային և Բրիտանիային՝ Ուկրաինային ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցով
1in.am / 11 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզինի գները չեն իջնում․ ինչ է կատարվում վառելիքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Բենզինի գները չեն իջնում․ ինչ է կատարվում վառելիքի շուկայում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago