ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել են գիտության պետական ֆինանսավորման և դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին, գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև գիտական ներուժի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականությանը։ Միջոցառման արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներգրավման հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտահետազոտական խմբերի և լաբորատորիաների ստեղծման, հետդոկտորանտական հետազոտությունների իրականացման և միջազգային գիտական համագործակցության աջակցության ծրագրերը։ Երիտասարդ այցելուներին ներկայացվել են առաջատար հետազոտություններում ուսանողների և երիտասարդ մասնագետների ընդգրկման գործուն հնարավորությունները, իսկ դպրոցականներին` «Գիտությունը դպրոցում» խորագրով միջոցառումները, որոնց թվում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, Գիտության շաբաթը և Եվրոպական հետազոտությունների գիշերը։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ գիտակրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարության տաղավարը գործում է հոկտեմբերի 19–30-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը կրկին կներկայացվեն հոկտեմբերի 26-ին»,- նշված է հաղորդագրությունում։ The post COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

CTRL Z՝ Նարեկ Արևշատյանի հետ | Episode 30
Infocom / 36 minutes ago

Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել | factor.am
Infocom / 1 hour ago

Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը | factor.am
Infocom / 1 hour ago

«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է
Aravot / 16 minutes ago

Արդյո՞ք Ադրբեջանով անցնելիս ՀՀ քաղաքացիները նույն ընթացակարգով են անցնելու․ Մամիջանյան
Pastinfo / 20 minutes ago

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր
Shant News / 22 minutes ago

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության. Արտակ Զաքարյան
Aravot / 30 minutes ago