azatutyun.am Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է երկու ամսով, «Ազատությանը» հայտնել է նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը: Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գևորգյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար: Նրանից բացի ևս 13 հոգի է ձերբակալվել՝ ավագանու թեկնածուներ և «Ուժեղ Հայաստանի» համակիրներ: Փաստաբանի փոխանցմամբ՝ Գևորգյանը մեղքը չի ընդունում: Հակակոռուպցիոն կոմիտեի պնդմամբ, մինչդեռ, թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին: The post Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն կալանավորվել է | azatutyun.am appeared first on Infocom .