«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է ներկայացրել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նախարարի խոսքով՝ Մկրտչյանը շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում։ Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը․ ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթական համակարգի առանցքային պաշտոնների պատասխանատուները, և որքանո՞վ են այդ նշանակումների ժամանակ հաշվի առնվում հանրային վստահությունն ու կառավարման ճգնաժամերի նկատմամբ պատասխանատվությունը։ 2026 թվականի մարտի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձանց, ինչպես նաև՝ ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Ըստ իրավապահների՝ գործով քննվող դրվագներում խոսքը շուրջ 18 միլիոն դրամի ենթադրյալ կաշառքի և ևս շուրջ 12 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության մասին է։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 30 միլիոն դրամ, որը, ըստ մեղադրանքի, չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ։ Սրանք փոքր գումարներ չեն պետական բուհի համար։ Դրանք հանրային միջոցներ են, որոնց օգտագործման նկատմամբ հասարակությունն իրավունք ունի պահանջելու առավելագույն թափանցիկություն։ Լիլիթ Մկրտչյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել այն շրջանում, երբ բուհը շարունակում էր գործել նախկին ղեկավարության շուրջ ծագած քրեական սկանդալի հետևանքների պայմաններում։ Ու սա հանուն նրա, որ Մկրտչյանը Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է։ Այժմ նա տեղափոխվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավար կազմ։ Բայց հարցը մնում է․ արդյո՞ք պետական համակարգն ունի այնպիսի հստակ չափանիշներ, որոնցով գնահատվում են ճգնաժամային իրավիճակներում պաշտոնավարած ղեկավարների աշխատանքը, կառավարման արդյունքները և հանրային վստահությունը։ Եթե նման չափանիշներ կան, հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչպե՞ս են դրանք կիրառվել այս նշանակման դեպքում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ։ Որո՞նք են եղել Լիլիթ Մկրտչյանի՝ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակման հիմնական չափանիշները։ Ի՞նչ արդյունքներով է գնահատվել նրա աշխատանքը Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։ Արդյո՞ք նշանակման գործընթացում գնահատվել են համալսարանի կառավարման ճգնաժամի հետ կապված ռիսկերը, և ի՞նչ փաստաթղթերով է հիմնավորվել որոշումը։ Կա՞ն արդյոք հրապարակային գնահատման չափանիշներ, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են հասկանալ, թե ինչու է ընտրվել հենց այս թեկնածուն։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նշանակումները կատարվում են բացառապես մասնագիտական կարողությունների, արդյունքների և հաշվետվողականության հիման վրա»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մի պահ կգա, որ Ադրբեջանից երկաթուղով եկած մարդը կուզենա իջնի, սուրճ խմի․ Միրզոյանը՝ երկաթուղու մասին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փաստաթղթում ինքնիշխանություն բառը 8 անգամ է կիրառվել, որ շահարկումներ չլինեն. Միրզոյան
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

Այս փաստաթղթում ինքնիշխանություն բառը 8 անգամ է կիրառվել, որ շահարկումներ չլինեն. Միրզոյան
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ստեփանավանում կաշառք տալիս․ ընտրություններում ընդառաջ իրավիճակը՝ մարզերում
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage
Հայաստանը համալրում է իր ուսումնական ավիացիան չեխական L-39 Skyfox ինքնաթիռներով
Mediamax / 2 hours ago

Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում. նրա ներկայացուցիչը հերքում է աշխատանքի չներկայանալու մասին հրապարակումը
Aravot / 12 hours ago

Արամ Չոբանյանի անվան համաժողով․ արհեստական բանականությունն ու բժշկական կրթության ապագան
Alpha News / 13 hours ago

Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ | news.am
Infocom / 13 hours ago