ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես: Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ստեփանավանում կաշառք տալիս․ ընտրություններում ընդառաջ իրավիճակը՝ մարզերում
Մանրամասներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուսաստանին խաղաղություն է պետք, ոչ թե հրադադար. Պեսկով
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Քիչ էր մնում դաշնակցական checklist ը անցնեիք, մոռացել էիք Արցախը․ Արարատ Միրզոյան
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

Կրկին խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. «Ուժեղ Հայաստան»
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago
Related coverage

Ռուսների հետ ամենաշատը շփվում եք Դուք, այսօր մեր գյուղացիները խնդիր ունեն. Մանուկյանը՝ Պապոյանին
168 Jham / 17 minutes ago

Արգամ Հովսեփյանը՝ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի համագործակցության մասին | #ctrl_z
Infocom / 17 minutes ago

Ստիպելով քաղաքացիներին վերցնել նույնականացման քարտեր՝ ՔՊ-ական իշխանությունները խախտում են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1244 որոշումը, որը արգելում է
Aravot / 17 minutes ago

Ես չգիտեմ՝ ձեր հայրենիքը որն ա… Քիչ էր մնում դաշնակցական «չեք լիստը» չանցնեիք, Արցախը մոռացաք
24TV / 24News / 18 minutes ago