ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է Aero Vodochody ընկերության արտադրության չեխական L-39 Skyfox ուսումնամարտական ինքնաթիռների՝ առաջիկայում Հայաստան մատակարարման մասին: Հոկտեմբերի 20-ին Պապիկյանն այցելել է Aero Vodochody ընկերության գործարան, որտեղ հանդիպել է ընկերության ղեկավարության հետ և քննարկել հետագա համագործակցությունը: L-39 Skyfox-ը, որը նախկինում հայտնի էր որպես L-39NG, ժամանակակից թերձայնային ռեակտիվ ինքնաթիռ է՝ նախատեսված օդաչուների նախնական և առաջադեմ պատրաստման, ինչպես նաև թեթև մարտական ու հետախուզական առաջադրանքների համար: Ինքնաթիռը հագեցած է ամերիկյան Williams FJ44-4M տուրբոռեակտիվ շարժիչով և կոմպոզիտային թևով: Այն ունի սպառազինության տեղադրման հինգ կախոց և կարող է օգտագործվել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների օդաչուների վերապատրաստման համար: 2026 թվականի հոկտեմբերին Aero Vodochody-ն համաձայնագիր է ստորագրել նաեւ Thales Belgium ընկերության հետ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու նպատակով L-39 Skyfox-ի վրա 70 մմ տրամաչափի FZ275 կառավարվող հրթիռներ տեղադրելու վերաբերյալ: Կործանիչի այս տարբերակը ստացել է Drone Hunter (ԱԹՍ որսացող) անվանումը: Մամուլի հրապարակումների համաձայն, այս պահին պատվիրված ինքնաթիռների քանակը, պայմանագրի արժեքը և մատակարարման հստակ ժամկետները չեն հրապարակվում: Սակայն այս տարվա հունիսին Aero Vodochody-ն հայտարարել էր անանուն պատվիրատուի համար չորս L-39 Skyfox ինքնաթիռների արտադրության ավարտի մասին, ում հետ պայմանագիր էր կնքվել նախկինում: Ընկերությունից նշել են, որ Հայաստանը երկար ժամանակ շահագործում է նախորդ սերնդի L-39 Albatros ինքնաթիռները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը համալրում է իր ուսումնական ավիացիան չեխական L-39 Skyfox ինքնաթիռներով
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Mirzoyan: TRIPP represents a new level of economic cooperation between Armenia and the US
Mediamax / 49 minutes ago
Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության նոր մակարդակ է
Mediamax / 49 minutes ago
Мирзоян: TRIPP - новый уровень экономико-социального сотрудничества Армении и США
Mediamax / 49 minutes ago
Армения пополняет свою учебную авиацию чешскими самолетами L-39 Skyfox
Mediamax / 3 hours ago
Related coverage

Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում. նրա ներկայացուցիչը հերքում է աշխատանքի չներկայանալու մասին հրապարակումը
Aravot / 13 hours ago

Արամ Չոբանյանի անվան համաժողով․ արհեստական բանականությունն ու բժշկական կրթության ապագան
Alpha News / 14 hours ago

Փարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ | news.am
Infocom / 14 hours ago

Դատարանը հետաձգեց Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը
5TV Armenia / 14 hours ago