ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընտրվել է COP17-ի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Համբարձումյանի ընտրությունը կատարվել է այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքների բացման լիագումար նիստում։Ըստ նրա` մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով, որի առաջնահերթ խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19–30-ը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ
Հայաստանի նախագահությունը գործելու է «բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Иран решил не проигрывать: эксперт – об уроках для Армении и "фейковом" европроекте
Sputnik Armenia / 1 hour ago

Գեոպոլիտիկ մեծ առևտուր է գնում. քաղաքագետը կանխատեսում է ՀՀ–ի տեղը փոփոխվող աշխարհում
Sputnik Armenia / 1 hour ago

Министр экологии Армении избран председателем форума ООН COP17 на 2 года
Sputnik Armenia / 1 hour ago

Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի Մ21 առաջնությունում
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Կառավարությունների կոալիցիա, 500 մլն ներդրում՝ անհետացողների վերականգնման համար. COP17, Կապույտ գոտի
Public Television of Armenia — 1Lurer / 27 minutes ago

Արթուրը իմ ընկերն է… Ու Արթուրը իրեն երբեք չի «հռչակել» կռված տղա, չնայած կռվել է ու ոմանց ինադու չի զոհվել. Ռուբեն Մխիթարյան
168 Jham / 29 minutes ago

Owner Condemns ‘Illegal’ Nationalization Of Armenian Electric Utility
Azatutyun / 33 minutes ago

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ
ABC Media / 33 minutes ago