ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Մերիդիան կենտրոնում համատեղ կազմակերպել են Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ խորագրով քննարկում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի փորձը՝ որպես երեխաների առողջ սնուցմանը, որակյալ կրթությանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նպաստող արդյունավետ մոդել։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կրթական համակարգը հիմնարար դերակատարություն ունի պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից են COP17-ի Կանաչ գոտում ներկայացված դպրոցականների և ուսանողների նախաձեռնությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են կրթության միջոցով ձևավորվող գիտելիքներն ու հմտությունները նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։ Նախարարը կարևորել է Հայաստանի Դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերությամբ մեկնարկած նախաձեռնությունը ներկայում ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը։ Այսօր Հայաստանի մարզերի 1-4-րդ դասարանների ավելի քան 100 հազար երեխաներ պետական բյուջեի միջոցներով առողջ սնունդ են ստանում։ Ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում միայն երեխաների սննդի ապահովմամբ. այն աստիճանաբար դարձել է նաև կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Ծրագրի բովանդակությունը ներառված է Առողջ ապրելակերպ պարտադիր դասընթացում, որտեղ առողջ սնվելու բաղադրիչը գիտելիքների ու հմտությունների ամբողջություն է դիտվում,- ընդգծել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներում հատուկ ուշադրություն է դարձվում դպրոցական սննդի կազմակերպման, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ենթակառուցվածքների ապահովմանը։ Այս համատեքստում նա կարևորել է դպրոցական այգիների և ջերմատների ստեղծումը, որոնք, ըստ հնարավորության, պետք է դառնան դպրոցական առօրյայի անբաժանելի մասը։ Նախարարի համոզմամբ՝ այդպիսի միջավայրերում երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև գործնականում մասնակցելու այգիների և ջերմատների խնամքին՝ զարգացնելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և կայուն զարգացմանն ուղղված հմտություններ։ Այսպիսով՝ Դպրոցական սնունդ ծրագիրը նպաստում է նաև համայնքային զարգացմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով այցելելու Հայաստանի դպրոցներ և ծանոթանալու Կենսաբազմազանությունից մինչև դպրոցական ափսե փորձառությանը՝ տեսնելով կենսաբազմազանության պահպանման, կրթության և առողջ սնուցման փոխկապակցվածությունը։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Դպրոցական սնունդ ազգային ծրագրի հաջողված փորձի միջազգային տարածումը և պատրաստ է աջակցելու այն երկրներին, որոնք նոր են սկսում այս համակարգի ներդրումն ու զարգացումը։ Որպես Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային միացած երկիր՝ Հայաստանն ունի հանձնառություն և պատասխանատվություն՝ տարածելու այս կարևոր գաղափարներն ու աջակցելու միջազգային գործընկերներին,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն հիմնարկին՝ հետևողական աշխատանքի և արձանագրված արդյունքների համար։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթն ընդգծել է, որ Հայաստանը դպրոցական սննդի ոլորտում միջազգային առաջատարներից է և արձանագրել է բարձր արդյունքներ։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող ծրագիրը ոչ միայն ապահովում է երեխաների առողջ սնուցումը, այլև նպաստում է կրթության որակի բարելավմանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու կենսաբազմազանության պահպանմանը։ Հայաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Մեր դերն է աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի երեխաները դեռ վաղ տարիքից սովորեն առողջ սնվելու կարևորության մասին, ճանաչեն տեղական պարենային համակարգերը և գիտակցված ընտրություն կատարեն։ Սա հայկական ծրագիր է, որում ընդգրկված է 107 հազար երեխա․ այս ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում մեծ փոփոխություններ է բերելու երկրին,- նշել է Մեթյու Հոլինգվորթը՝ կարևորելով Հայաստանի հաջողված փորձի միջազգային տարածումը։ Հաջորդիվ անցկացված բարձր մակարդակի քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Բրազիլիայի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ղրղզստանի և Ռուանդայի պատվիրակները՝ ներկայացնելով իրենց երկրների փորձը և քաղաքական հանձնառությունները։ Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ քննարկմամբ՝ քաղաքական առաջնորդություն՝ հանուն կենսաբազմազանության, պարենային անվտանգության և մարդկային կապիտալի և դպրոցական սնունդը՝ որպես համակարգային փոփոխությունների հարթակ խորագրերով: Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպես նաև գործընկեր երկրների նախարարների տեղակալներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ
COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Մաթևոսյանն ու Աստրիդ Շոմեյքերը ներկայացրել են COP17-ի առաջնահերթությունները
A1plus / 32 minutes ago

«Ապարան» բժշկական կենտրոնում նորածին է մшհացել
A1plus / 1 hour ago

COP17․ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը
A1plus / 1 hour ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
A1plus / 2 hours ago
Related coverage

Դպրոցական գնահատականը՝ բուհի տո՞մս
ABC Media / 24 minutes ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել
Aravot / 3 hours ago

Հայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը
24TV / 24News / 3 hours ago

Students' grades can change: the 3 mandatory conditions are known.
Noyan Tapan TV / 4 hours ago