Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են Ապարան բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի սկեսրայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցավերեկու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին հետագա քրեական վարույթի հարցը լուծելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ապարան» բժշկական կենտրոնում նորածին է մшհացել
«Ապարան» բժշկական կենտրոնում նորածին է մшհացել

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ․ ՍԱՏՄ
A1plus / 25 minutes ago

Մաթևոսյանն ու Աստրիդ Շոմեյքերը ներկայացրել են COP17-ի առաջնահերթությունները
A1plus / 1 hour ago

COP17․ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը
A1plus / 2 hours ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
A1plus / 2 hours ago
Related coverage

«Չեմ հերքելու». «Վագա ֆարմի» հիմնադիրը մեղադրյալի աթոռին՝ չգրանցված դեղերի մասին ահազանգից հետո
Azatutyun / 2 hours ago

Պետերբուրգում կապկի ծաղիկի 5 դեպք է հաստատվել
Azatutyun / 2 hours ago

Անեմիա. երբ է առաջանում և ինչ անել
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago

Սա միայն մեր գյուղի պայքարը չէ․ Գերասիմ Վարդանյանի քարոզարշավը՝ Դեղձուտում
ABC Media / 3 hours ago