Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը: Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ: Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է: The post Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 2 hours ago

Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Alpha News / 2 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 3 hours ago

Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս
Alpha News / 3 hours ago
Related coverage

Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
Shant News / 1 hour ago

Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Shant News / 1 hour ago

Մարտին Պողոսյանը ծանրամարտի Մ23 ԵԱ-ում դարձավ արծաթե մեդալակիր
Aravot / 2 hours ago

Սուսերամարտի Հայաստանի առաջնություն․ Հայտնի են առաջին մեդալակիրները
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago