2026 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին տոնեց Սբ. թարգմանիչ Վարդապետների հիշատակի օրը: Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում տոնը նշանավորվեց Սբ. Պատարագով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Սբ. Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ քահանան մեկնաբանեց օրվա խորհուրդը, նշեց, որ Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է, նաև անդրադարձ կատարեց Սբ. Թարմանիչեր Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու ազգանվեր, հայրենասիրական գործունեությանը, հայ գրերի ստեղծմանը և Ս. Գրքի թարգմանությանը: Հավարտ Սբ. Պատարագի Տեր Սամվել քահանան իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի Կրթության բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի սաներին և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Գաբոյանին: Այս ուսումնարանում հայերեն չիմացող, բայց հայերենին կապված երիտասարդները սերտում են մեսրոպատառ հայերենը: Թարգմանչաց տոնը Սբ. Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի մյուս գործող եկեղեցիներում: —00—ՍՊ The post Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվել է Սուրբ Թարգմանչաց տոնը appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվել է Սուրբ Թարգմանչաց տոնը
2026 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին տոնեց Սբ. ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր
24TV / 24News / 15 minutes ago

«Յո՞խ», միֆ է դա, երկրի ապագան ենթակառուցվածքից՝ TRIPP-ից, չի կարող կախված լինել․ Արմեն Աշոտյան
24TV / 24News / 16 minutes ago

Մարդկանց մոտ պանիկա, մտավախություն կա Շաքիի դեպքից հետո, հիմա ի՞նչ է արել հանձնաժողովը, ԱԺ-ն
24TV / 24News / 17 minutes ago

Բա եթե ՊՆ-ն էր սահմանին, ոչ թե սահմանապահ զորքերը, ինչու՞ ԱԱԾ փոխտնօրենին ազատեցին գործից
24TV / 24News / 18 minutes ago
Related coverage

Միշտ չի, որ հասցնում եմ պատարագների մասնակցել, բայց ես մկրտված եմ. Չախոյան
Pastinfo / 29 minutes ago

Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի․ ԿԳՄՍՆ-ն հուշագիր է ստորագրել բարերարի հետ
Hetq / 33 minutes ago

Հայեվրոպացիներին Հայաստանը պետք չէ. Աբրահամյան
Alpha News / 36 minutes ago

Tiflis’teki Ermeni kilisesinin avlusunda geleneksel Dolma Festivali
Ermenihaber / 1 hour ago