Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի միջև Կոտայքի մարզի Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման վերաբերյալ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Դավիթ Տոնոյանը: Կարևորելով պատմամշակութային ժառանգության դերն ու այն սերունդներին անխաթար փոխանցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգռված լինելով սատարելու հուշարձանների պահպանությանը, օգտագործմանն ու Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կողմերը նախատեսում են միավորել ջանքերը Հավուց Թառ վանական համալիր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանման ու վերականգնման նպատակով՝ ՀՀ օրենսդրության շրջանակում։ Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ ու օրինակելի մոդել է։ Անչափ կարևորում եմ այս գործակցությունը, որը միտված է մեր մշակութային ժառանգության պահպանմանը,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ու պատասխանատու աշխատանքի համար: Ըստ պայմանավորվածության՝ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով կքննարկի համալիրի գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի համապատասխան եզրակացություն։ Նախարարությունը կհամաձայնեցնի ներկայացված աշխատանքային նախագծերը՝ ապահովելով ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների թույլտվություն, ինչպես նաև գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերով մասնագիտական ու իրավական խորհրդատվություն: Բարերարն իր հերթին սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ դրանք ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Նախարարությանը կտրամադրվեն նաև հեղինակային ու տեխնիկական հսկողության, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի․ ԿԳՄՍՆ-ն հուշագիր է ստորագրել բարերարի հետ
Բարերար Դավիթ Տոնոյանը սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ դրանք ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ. ՊԵԿ
Hetq / 47 minutes ago

Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում հոկտեմբերի 14/15-ին
Hetq / 1 hour ago

Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Hetq / 1 hour ago

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր. ՆԳՆ ոստիկանություն
Hetq / 12 hours ago
Related coverage

Պետութիւն-եկեղեցի մէկութիւնն էր, որ փրկեց ազգը, մեր ինքնութիւնը եւ կերտեց հայատառ մշակոյթն ու քաղաքակրթութիւնը. «Ազդակ»
Aravot / 1 hour ago

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր
1in.am / 10 hours ago

Աստված մարդուն իրական մխիթարությամբ է սփոփում վշտերի ժամանակ
168 Jham / 11 hours ago

Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթով
168 Jham / 12 hours ago