5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայեվրոպացիներին Հայաստանը պետք չէ. Աբրահամյան
Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը և թույլ չտա, որ արտաքին ուժերն այն օգտագործեն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանն՝ անդրադառնալով եվրոպական երկրների քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, եկեղեցու շուրջ զարգացումներին և իշխանությունների արտաքին քաղաքականությանը։ «Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը դարավոր ավանդույթ է, և մարդիկ շատ հստակ պատկերացնում են, որ եկեղեցական գործերի մեջ պետությունը չի կարող խառնվել»,- նշել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների ազդեցությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական շահերը։ «Հայաստանն ընդամենը օգտագործվում է որպես միջոց։ Վաղուց ասել են, որ Հայաստանն այլևս սեղանի շուրջ նստած չէ, այլ սեղանին է դրված»,- ասել է նա։ Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի միջազգային դիրքերը թուլանում են նաև իշխանությունների քաղաքականության անկանխատեսելիության պատճառով։ Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու քաղաքական քայլերը չեն ձևավորում վստահություն երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ «Ազգային շահերը չպաշտպանելը մահացու է երկրների, այդ թվում՝ մեր երկրի նման պետության համար։ Եթե կարող ես ազգային շահերն այդպես հեշտությամբ սակարկության դնել և ինչ-որ կեղծ խաղաղության խոսույթով մարդկանց խաբել ու նրանց հեռացնել ազգային գաղափարներից, դա վտանգավոր է»,- եզրափակել է Աբրահամյանը։

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Alpha News

Բաքվում բողոքի ցույցեր են՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
Alpha News / 7 minutes ago

Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դրանք այլևս չեն կարող առաջվա պես լինել. Փաշինյան
Alpha News / 20 minutes ago

Եվրոպացիներին Հայաստանը պետք չէ. Աբրահամյան
Alpha News / 26 minutes ago

Փաշինյանը ԵՄ անդամակցությունը դիտարկում է որպես Հայաստանի հնարավոր տարբերակներից մեկը
Alpha News / 42 minutes ago
Related coverage

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
168 Jham / 11 minutes ago

From the Mother See, the relic of Saint Ananias the Apostle will be brought to the Holy Mother of God Church in Yerevan.
Noyan Tapan TV / 29 minutes ago

Վաղը Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
24TV / 24News / 42 minutes ago

Միշտ չի, որ հասցնում եմ պատարագների մասնակցել, բայց ես մկրտված եմ. Չախոյան
Pastinfo / 1 hour ago