ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կինը՝ Անի Ավետիսյանը, ոտքը չի կարողանում շարժել, նրան դեռ ևս մեկ վիրահատություն է սպասվում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը:Նշենք, որ Անին այժմ բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Հոկտեմբերի 10-ին համացանցում բժիշկ Անդրանիկ Ղազարյանը ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի և նրա որդու հիվանդանոցային լուսանկարն է հրապարակել:Արփին ընդգծեց, որ քրոջ երեխաներն այժմ Երևանում են, իրենց տատիկի և պապիկի տանը, ամեն օր իրենց մորը տեսակցում են հիվանդանոցում: Արփին նաև նշեց, որ Անին հուզական ծանր վիճակում է:Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից
Անի Ավետիսյանի քույրը նշեց, որ երեխաներն էլ են այժմ Երևանում, իրենց տատիկի և պապիկի մոտ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Արդեն «Ռոսատոմի»135 աշխատակիցներ վերադարձել են Իրանի «Բուշեր» ԱԷԿ. Լիխաչով
Sputnik Armenia / 8 hours ago

Правительство Армении "подогревает" рынок недвижимости, чтобы сохранить власть: эксперт
Sputnik Armenia / 8 hours ago

Армянский боксер Акоп Шарбатян завоевал золото чемпионата Европы U17
Sputnik Armenia / 9 hours ago

Հակոբ Շարբաթյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
Sputnik Armenia / 9 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 5 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 5 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 5 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 5 hours ago