Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա նոր հարձակումներ են գրանցվել: Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին իրավիճակը կտրուկ սրվել է, և վերջին ժամերին մի քանի լուրջ միջադեպ է տեղի ունեցել. Մարշալյան կղզիների դրոշով ընթացող նավթատար լցանավը հոկտեմբերի 11-ին խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ամերիկյան կործանիչը ճշգրիտ հարվածով շարքից հանել է Պանամայի դրոշով ընթացող բեռնատար նավը: Ըստ ամերիկյան կողմի՝ նավը դուրս էր եկել իրանական նավահանգստից և փորձում էր խախտել Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունն էլ հայտնել է, որ Իրանի ափերից ընդամենը 11 մղոն հեռավորության վրա խոշոր բեռնատար նավ է թիրախավորվել մի քանի փոքր ռազմական նավակների կողմից: Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորումը կրում է գրեթե ամենօրյա բնույթ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կանոնները խախտող ցանկացած նավ ենթարկվելու է պատժի, մինչդեռ միջազգային հանրությունը և նավագնացության կազմակերպությունները մտահոգություն են հայտնում էներգակիրների համաշխարհային մատակարարման անվտանգության համար:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա նոր հարձակումներ են գրանցվել: Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին իրավիճակը կտրուկ սրվել է, և վերջին ժամերին մի քանի լուրջ միջադեպ է տեղի ունեցել. Մարշալյան կղզիների դրոշով ընթացող նավթատար լցանավը հոկտեմբերի 11-ին խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել
Shant News / 41 minutes ago
Հութիների կողմից հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի միջազգային օդանավակայանը
Shant News / 8 hours ago

Հակոբ Շարբաթյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Shant News / 8 hours ago

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա ամբողջական հրադադարի
Shant News / 8 hours ago
Related coverage

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

До +26 градусов и без осадков: погода в Армении 12 октября
Sputnik Armenia / 26 minutes ago

Հորմուզի նեղուցում լցանավ է պայթել ականի վրա
Sputnik Armenia / 26 minutes ago

Перевозивший 750 тыс. баррелей нефти танкер подорвался на мине в Ормузе
Sputnik Armenia / 36 minutes ago