ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական օրգանական հիմքով պարարտանյութերի արտադրողները ցանկանում են ընդլայնել իրենց մատակարարումները դեպի Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Լիգնոգումատ» ընկերության արտահանման բաժնի ղեկավար Վերա Յակովլևան։Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներկայացված է շուրջ 10 տարի և այժմ մտադիր է ընդլայնել իր վաճառքների ծավալները։Ընկերությունն իր անունը ստացել է թաղանթանյութի և թղթի գործարաններում որպես կողմնակի արտադրանք ստացվող նյութից։ Փայտի մեջ պարունակվող լիգնին նյութը (փայտի մանրաթելերը միմյանց սոսնձող նյութ), մշակվում է բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ՝ լիգնոհումատ ստանալու համար։ Դրա հիմքով ընկերությունը պարարտանյութեր է արտադրում՝ միկրոտարրերի ավելացմամբ։Հաշվի առնելով այս պատրաստուկների շատ բարձր կոնցենտրացիան, բանջարեղենների դեպքում բավարար է դրա 100-150 գրամը մեկ հեկտարի համար, իսկ մրգերի դեպքում՝ մինչև 1 կգ: Յակովլևան նշում է, որ երբեմն սա գյուղացու մոտ անվստահություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում: Օրինակ՝ Հնդկաստանում ֆերմերները սովոր են օգտագործել ֆունկցիոնալ առումով նմանատիպ պրեպարատներ, որոնք շատ ավելի մեծ ծավալներ (20 կգ մեկ հեկտարի համար) են պահանջում։«Մեր պարարտանյութերը ոչ միայն կիրառվում են փոքր ծավալներով, այլև 100% լուծելիություն ունեն, այսինքն` հողում դրանցից ոչինչ չի մնում։ Շրջակա միջավայրի համար կարևոր է նաև այն, որ մեր պատրաստուկների նման մի շարք պատրաստուկներ արտադրվում են բրածո հումքից (տորֆ և լեոնարդիտ), մինչդեռ մեր հումքը կենսաբանական է, այն ծառերի վերամշակումից ստացված լրացուցիչ արտադրանք է», – հավելեց մեր զրուցակիցը:Հայաստանից բացի, ընկերությունն արդեն իր արտադրանքն արտահանում է Թաիլանդ, Հնդկաստան, Կոլումբիա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ, իսկ հետխորհրդային երկրներից` Կենտրոնական Ասիայի երկրներ: Արտադրանքն օգտագործվում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար, և ընկերությունը նախատեսում է մասնակցել մի քանի երկրներում անցկացվող անապատների կանաչապատման մրցույթներին։Նրա խոսքով՝ ընկերության կողմից անցկացված փորձարկումները (այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայի ընկերության սեփական այգիներում) ցույց են տվել, որ արտադրանքը նաև բարելավում է պտուղների փոխադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման համար։Օրեր առաջ ընկերությունը ճանաչողական այց է կատարել Հայաստան և հանդիպել տեղի գյուղատնտեսների և պարարտանյութերի խանութների սեփականատերերի հետ: Նախատեսվում է նաև կապեր հաստատել երկրի բուհերի հետ՝ համատեղ հետազոտական աշխատանքի համար (Ռուսաստանում ընկերությունը հետազոտություններ է անցկացնում Ռուսաստանի Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի հետ):Ընկերության այցը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ Հայաստանում ՌԴ առևտրային առաքելության աջակցությամբ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում
Այդ պարարտանյութերի ստացման հիմքում թղթի գործարանների կողմնակի արտադրանքներն են, որոնք աճի բնական խթանիչներ են պարունակում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Зеленский не заслужил передышку на поле боя – Лавров
Sputnik Armenia / 23 minutes ago

ՌԴ–ն երկարատև խաղաղություն է ուզում. Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը
Sputnik Armenia / 24 minutes ago

Будет ли озвучено на COP17, что Азербайджан вырубил 60 га леса в Шикаохе?
Sputnik Armenia / 27 minutes ago

Американские экономисты получили Нобелевскую премию
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage

Andrea Bocelli’den Ermeni futbol yıldızına teşekkür
Ermenihaber / 31 minutes ago

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում
Shant News / 2 hours ago

Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Shant News / 2 hours ago

Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» չորրորդ շրջան
Alpha News / 2 hours ago