Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի չորրորդ շրջան։ Երրորդ շրջանում Խաչանովը, որը մրցաշարում ստացել է 26-րդ համարի դասակարգում, 6։2, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե։ 30-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս դե Մինորի (9-րդ համար) և ճապոնացի Ռեյ Սամոկոտոյի զույգի հաղթողը։ The post Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» չորրորդ շրջան appeared first on Alphanews .