Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· 16 hours ago· Published Oct 7
Human Rights

Քննարկվել են Եկեղեցու իրավունքների պաշտպանության իրավական ուղիները

Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների եւ սահմանադրագետների հետ: Մայր Աթոռից հայտնել են, որ քննարկման առարկա են դարձել Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները եւ Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարեւորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում : Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական եւ փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման եւ կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն եւ խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվել է նաեւ, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաեւ կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին ,- ասվում է հաղորդագրությունում: Հանդիպմանը ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաեւ Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգեւոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել եւ գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարեւորել է ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների

Քննարկվել են Եկեղեցու իրավունքների պաշտպանության իրավական ուղիները

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.