Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը իրար նման են։ Երկուսն էլ շատ ցածր վարկանիշ ունեն իրենց երկրներում։ Երկուսն էլ «կաղ բադիկ» են։ Երկուսն էլ իրենց կառավարման ձախողումներից սեփական ժողովուրդների ուշադրությունը շեղելու համար արտաքին թշնամու կերպար են հրամցնում։ Երկուսն էլ պատրաստ են, հանուն իրենց աթոռի, համաշխարհային աղետի պատճառ դառնալ։ Մակրոնն ու Մերցը գլոբալ պատերազմի կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ են («արուսները»՝ Ուրսուլան և Կայա Կալասը, հետներն են)։ Նրանց հանգիստ չեն տալիս Նապոլեոնի և Հիտլերի դափնիները։ Նապոլեոնը 1800-ականների սկզբում ռազմական արշավ նախաձեռնեց դեպի Մոսկվա։ Ի վերջո պարտվեց․ ռուսները մտան Փարիզ։ Հիտլերը 1900-ականների կեսերին արշավեց դեպի Մոսկվա։ Տապալվեց։ ԽՍՀՄ զորքերը, որոնց մեջ կարևոր դերակատարում ունեին հայ զինվորականները, մտան Բեռլին։ Հիմա Մակրոնն ու Մերցը պլանավորում են 2030 թ․-ին ԵՄ-ի պատերազմն ընդդեմ Ռուսաստանի։ Մինչև այդ նրանք Մոսկվայի դեմ պրոքսի և հիբրիդային պատերազմ են վարում այլոց ձեռքերով։ Կրակագծում դեմ են տվել Ուկրաինային։ ԵՄ չինովնիկները և գլոբալիստները, հակառակ ԵՄ ժողովուրդների ցանկության, կռվում են ՌԴ-ի դեմ՝ այս պահին մինչև վերջին ուկրաինացին։ Մեզ այս պատմությունն անհանգստացնում է այնքանով, որ Մակրոնն ու Մերցը, մյուս գլոբալիստները Հայաստանին ևս, ինչպես Ուկրաինային, դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Նրանք պատրաստ են մինչև վերջին հայաստանցին կռվել Մոսկվայի դեմ այնպես, ինչպես հանուն ռուսական զորքերի դուրսբերման նպաստեցին 120 հազար արցախցիների էթնիկ զտմանը, այսինքն՝ կռվեցին մինչև վերջին արցախցին։ Շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը, բայց դա ԵՄ չինովնիկներին չի անհանգստացնում։ Ճիշտ հակառակը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջխաղացումը մտնում է հակառուսական մեծ խաղի մեջ, և եթե հայերը այդ խաղի արդյունքում հայտնվելու են դրանց կերակրասեղանին, ապա դա չի հուզում գլոբալիստներին։ Գլոբալիստների՝ պատերազմի «խոզերի» արկածախնդրության պատճառով աշխարհն այժմ կանգնած է միջուկային պատերազմի նախաշեմին։ Վրաստանը դասեր քաղեց 2008-ի հայտնի իրադարձություններից և չդարձավ հակառուսական թնդանոթի միս։ Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը գնում են մանրադրամային տարբերակով։ Ուշագրավն այն է, որ Ալիևը Հարավային Կովկասում գլոբալիստների խաղի հակառուսական առաջնագծում կանգնեցրել է պաշտոնական Երևանին և այդ խաղին իր մասնակցության գին է նշանակել ամբողջ Հայաստանը (Արցախն արդեն ստացել է)։ Գլոբալիստներին Հայաստանը չի հետաքրքրում։ Այնպես չէ, որ նրանք ուզում են, որ Հայաստանը վերանա, բայց եթե այդպես ստացվի ու ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան», ապա չեն տխրի, ինչպես որ 2023-ի սեպտեմբերին չտխրեցին ու չնկատեցին, թե ինչպես է հայկական Արցախը դատարկվում հայերից։ Կարևորն իրենց համար ռուսներին վնասելն էր։ Մնացածի վրա՝ թքած։ Հանթինգթոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման հարցում չի գործում, քանզի երկրների ու ժողովուրդների բախումը կամ համագործակցությունը հիմնվում է ոչ թե արժեքների, այլ չոր ու ցինիկ շահերի վրա։ Ինչպես միշտ։ Իսկ Ֆուկույամայի տեսությունը կարող է գործել, բայց այլ տարբերակով, երբ պարզ կդառնա, որ պատմության ավարտը վերաբերում է շահերի բախման կիզակետում հայտնված երկրներին ու ժողովուրդներին։ Ստեղծված իրավիճակում մեզ համար լուծումներ դեռ կան։ Հայաստանը կարող է խուսափել կատաստրոֆայից, բայց ժամանակն անսպառ չէ։ Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որին տրվել է «TRIPP» գայթակղիչ անվանումը։ Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության համար «TRIPP»-ի թեման լուրջ քննություն է դառնալու։ Լղոզված տեսակետները չեն անցնելու։ Լղոզված քվեարկությունը՝ նույնպես։ Անդրանիկ Թևանյան «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 05.10.2026թ. Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նապոլեոնի և Հիտլերի ֆեյքերը՝ պատերազմի «խոզերը». ի՞նչ է սպասվում «TRIPP»-ին. Անդրանիկ Թևանյան
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը իրար նման են։ Երկուսն էլ շատ ցածր վարկանիշ ունեն իրենց երկրներում։ Երկուսն էլ… The post Նապոլեոնի և Հիտլերի ֆեյքերը՝ պատերազմի «խոզերը». ի՞նչ է սպասվում «TRIPP»-ին. Անդրանիկ Թևանյան appeared first on Ազգ.

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Հայաստանի նենգափոխումը «Անատոլիայով». Արմեն Այվազյան
Azg / 1 hour ago

Իլոն Մասկը համաձայնել է Ուկրաինայում նոր նախագահ ընտրելու Թրամփի կոչին
Azg / 1 hour ago

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները ռուսական շուկայի վրա էական ազդեցություն չեն ունեցել․ Ռոսպրոդսոյուզ
Azg / 1 hour ago

Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Azg / 2 hours ago
Related coverage

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 20 minutes ago

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 26 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 26 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago