ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։ Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։ Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։ Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։ Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։ Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։ Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն»: The post «Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / Nov 10

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / Nov 10

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / Nov 10

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / Nov 10
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / Nov 10

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / Nov 10

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / Nov 10

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / Nov 10