ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները մտադրված է առաջիկա ամիսներին ուժեղացնել տնտեսական ճնշումն Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանի շուրջ հակամարտությունը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով աննախադեպ մասշտաբի մեկուսացում։ Օգոստոսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ «Տնտեսական մեկուսյալ» գործողության շրջանակում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի իշխանությունների և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման ցանկացած աղբյուր։Խամենեին Պուտինին խնդրել է C–400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել Իրանին. ԶԼՄԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր կողմից հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն հետագայում նրանք կրկին հարվածներ էին փոխանակել։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։