ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային յայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Իրանի 14 քաղաքացիներին «անցանկալի անձ» հռչակելը բարեկամական քայլ չէ։ Նա նշել է, որ այդ քաղաքացիներից ոչ մէկը չի եղել դիւանագէտ կամ երբեւէ չի գտնւել Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում։ Բաղային յայտնել է, որ Թեհրանն արդէն պաշտօնապէս յայտնել է իր բողոքը: Այդ նպատակով ԱԳՆ է կանչւել Իրանում Ադրբեջանի դեսպանը, որին փոխանցւել է իրանական կողմի համապատասխան բողոքը։ Նրա խօսքով Թեհրանն անհրաժեշտութեան դէպքում, կը ձեռնարկի պատասխան քայլեր։