«Ռեալի» նախկին հարձակվող և երիտասարդական թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 49-ամյա իսպանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Սա Ռաուլի առաջին մարզչական փորձն է մեծահասակների ֆուտբոլում։ «Օվիեդոն» հանդես է գալիս Իսպանիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, և 13 տուրից հետո վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Թիմը բարձրագույն դիվիզիոնի ուղեգրի համար մղվող պայքարի փլեյ-օֆֆի գոտուց հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Նախորդ մրցաշրջանում թիմը Լա լիգայում զբաղեցրել էր վերջին տեղն ու նահանջել Սեգունդա: Լեգենդար Ռաուլի նորամուտը նոր թիմի ղեկին կկայանա նոյեմբերի 14-ին. «Օվիեդոն» սեփական հարկի տակ կընդունի «Ժիրոնային»: Հիշեցնենք, որ Ռաուլը մարզչական կարիերան սկսել էր «Ռեալի» համակարգում 2018 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2025 թվականը: Որպես ֆուտբոլիստ՝ նա մադրիդյան գլխավոր թիմում խաղացել է 1994-ից 2010 թվականներին։ Մասնակցել է 741 հանդիպման դառնալով 323 գոլի հեղինակ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռաուլը նշանակվել է «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / 9 hours ago

Համայնքների արդյունավետությունը պետք է գնահատել բնակչին մատուցվող ծառայությունների որակով. Խուդաթյան
Shant News / 10 hours ago

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / 10 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Shant News / 10 hours ago
Related coverage

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Самвел Карапетян: Борьба Арсена за построение достойной Армении будет продолжена
ArmInfo / 12 hours ago

Եվգենի Լալայանցը ճանաչվել է SHL-ի աստղերի դեմ ընկերական հանդիպման լավագույն խաղացող
Alpha News / 13 hours ago