Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է Ուժեղ Հայաստան կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց շինծու մեղադրանքներով․ հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ցավակցում է Արսեն Գևորգյանի ընտանիքին ,- ասված է հայտարարության մեջ։