Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումը Աբու Դաբիում կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 11:50-ին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։ Հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի եռակողմ խորհրդակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը։ Կողմերը կքննարկեն անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման, հումանիտար հարցերի և խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ հարցեր։ Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, ԱԴԾ օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ ԱՄՆ-ի կողմից հանդիպմանը կմասնակցեն Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նման ձևաչափով վերջին բանակցությունները տեղի էին ունեցել փետրվարի սկզբին։ The post Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Աբու Դաբիում կսկսվեն Երևանի ժամանակով 11:50-ին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Աբու Դաբիում կսկսվեն Երևանի ժամանակով 11:50-ին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հետխորհրդային տարածքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ «համեղ պատառ»․ Ալեքսեյ Գրոմիկո
Alpha News / 4 hours ago

Ուկրաինայի շուրջ բանակցություններում առայժմ բեկում ակնկալել պետք չէ․ Աննա Վելիկայա
Alpha News / 4 hours ago

Алексей Громыко: постсоветское пространство остаётся для ЕС «лакомым кусочком»
Alpha News / 5 hours ago

Առաջինը լինելու արվեստը․ ինչպես Թինա Կանդելակին նվաճեց ռուսական հեռուստաեթերը
Alpha News / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago