Նոյեմբերի 9-ին Երևանում և 8 մարզերում ձյան, մերկասառույցի ու ցեխակույտերի պատճառով բազմաթիվ տրանսպորտային միջոցներ են արգելափակվել։ Փրկարարները, մասնավորապես, Սյունիքի մարզի Աղվանի-Լծեն ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար։ ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։ Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 9 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 9 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 10 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 10 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 9 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 9 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 9 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 9 hours ago