MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա եզրային կիսապաշտպան Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ ազգային թիմը ներկայացնելու գործում․ «Հարվիին հետևում եմ տևական ժամանակ. նրա խաղը բավականին տպավորիչ էր։ MLS-ում հանդես գալով՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետությամբ, բազմաթիվ գոլեր էր խփում և առանձնանում էր նաև երկրորդ թիմում գրանցած ցուցանիշներով։ Շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ Վերջին արդյունավետ խաղերից հետո անձամբ զանգահարեցի թե՛ Արմեն Մելիքբեկյանին, թե՛ Եղիշե Մելիքյանին՝ ներկայացնելով իմ դիտարկումներն ու կարծիքը։ Համոզված էի, որ նրան անպայման պետք է հրավիրել հավաքական։ Նրանք նույնպես ուսումնասիրեցին Հարվիի խաղը և համաձայնեցին իմ գնահատականի հետ, ես էլ կապ հաստատեցի Հարվիի հետ։ Շաբաթ և կիրակի օրերն անցկացրի Օռլանդոյում, հանդիպեցի Հարվիին: Նա համաձայնեց խաղալ մեր ազգային թիմում և շատ ուրախ էր նման հնարավորության համար։ Հարվիի հայրը և պապը հայեր են, ուստի ամբողջ ընտանիքը մեծ ոգևորությամբ ընդունեց այս լուրը: Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են»,- ասել է Յուրա Մովսիսյանը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնպես խոսել է Սարաջյանի մասին. «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվելու է Հարվի Սարաջյանի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստով։ Նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, խաղային որակները և ամերիկյան առաջնությունում ձեռք բերած փորձը նոր շունչ ու որակ կհաղորդեն Հայաստանի ազգային հավաքականին։ Վստահ եմ, որ նա կարող է նոր էներգիա, մրցակցություն և ստեղծագործականություն բերել թիմին»։ Հարվի Սարաջյանը 2025 թվականից է խաղում «Օռլանդո Սիթիում»: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 խաղի, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 200 հազար եվրո է գնահատում Սարաջյանի տրանսֆերային արժեքը: MLS-ի կանոնավոր առաջնությունում «Օռլանդո Սիթին» գրավել է 8-րդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Ցինցիցնատիի» հետ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 8 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 9 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 9 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 9 hours ago
Related coverage

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Վահե Սարուխանյանն ու Արման Գալստյանը Սոչիում կվիճարկեն WBA Gold International գոտին
Shant News / 11 hours ago

Самвел Карапетян: Борьба Арсена за построение достойной Армении будет продолжена
ArmInfo / 11 hours ago