ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խանութներում սառնարանային սարքավորումների աշխատանքի խափանումներ առաջացրած կիռեռհարձակումների կապակցությամբ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն ԻՀՊԿ-ին մեղադրել է հաքերային հարձակումներ կազմակերպելու մեջ, որոնց արդյունքում ամբողջ Եվրոպայով մեկ սուպերմարկետներում սառնարանային սարքավորումները շարքից դուրս են եկել:ԱՄՆ-ն ակտիվացրել է հետախուզական գործունեությունը Իրանի մոտակայքում. ԻՀՊԿՆախարարը նախազգուշացրել է, որ միջադեպն անհետևանք չի մնա, և հնարավոր է համարել Եվրամիության մակարդակով Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը:Ավելի վաղ «Le Figaro»-ն, հղում անելով ֆրանսիական հետախուզությանը, հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ի գիշերն իրականացված մի շարք կիբեռհարձակումների հետևում կարող էր կանգնած լինել ԻՀՊԿ կիբեռստորաբաժանումը: Հարձակումների արդյունքում Ֆրանսիայի մի քանի հարյուր սուպերմարկետներում խափանվել է սառնարանային սարքավորումների աշխատանքը։