ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել է Օմանի Սուլթանությունում։ Այցի շրջանակում Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Մասկատում մասնակցել է Ռազմական երաժշտություն․ Օմանը և աշխարհը միջազգային փառատոնին։ Օմանի ազգային տոնին նվիրված ամենամյա փառատոնն անցկացվել է Մասկատի թագավորական օպերային թատրոնի բացօթյա հրապարակում՝ Թագավորական գրասենյակի նախարար, գեներալ Սուլթան բին Մոհամմեդ ալ Նումանիի հովանավորությամբ։ Եռօրյա փառատոնը մեկ հարկի տակ է համախմբել Օմանի զինված ուժերի և ոստիկանության նվագախմբերին, ինչպես նաև Հայաստանից և Սլովակիայից ժամանած երաժշտական ու պարային խմբերին։ Հայաստանը ներկայացրել են Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը և ՀՀ զինված ուժերի երգի և պարի անսամբլի Սարդարապատ պարախումբը։ Համատեղ ելույթի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան և Արա Գևորգյանի Արտաշատ ստեղծագործությունները, ինչպես նաև ներկայացվել են հայկական ավանդական պարեր: Փառատոնի ավարտին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Հայաստանի ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Այցի ընթացքում Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը հանդիպել է նաև Օմանի թագավորական ոստիկանության և մաքսային ծառայության գլխավոր տեսուչի՝ օպերատիվ հարցերով տեղակալ, գեներալ-մայոր Աբդալլահ բին Ալի Ալ Հարիսիի հետ։ Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, քննարկվել են Հայաստանի և Օմանի ոստիկանությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանում
Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու (տեսանյութ)
A1plus / 5 hours ago

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու
A1plus / 5 hours ago

Օրացույց․ 10-ը նոյեմբերի․ Մուշեղ Մովսիսյանին 27-ի գործով ձերբակալում են հենց ԱԺ-ում (տեսանյութ)
A1plus / 5 hours ago

Երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողով՝ Խաղաղության համաժողովի շրջանակում (տեսանյութ)
A1plus / 5 hours ago
Related coverage

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 5 hours ago

United States Launches $166,000 Project to Preserve Armenian-American Artist’s Legacy and Celebrate America’s 250th Anniversary
Aravot / 6 hours ago

Ոտքիս ամրացված սարքով հետևում են ինձ. վստահ չեմ, որ այն չի գաղտնալսում․ «Երկրի հարցը»
Yerkir / 7 hours ago

Իրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերին
24TV / 24News / 7 hours ago