Մոսկվան ձգտում է կանխել նոր հակամարտությունը, բայց ոչ ռուսական շահերի ոտնահարման գնով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ԵԱՀԿ-ում Եվրոպայի ռազմականացմանը նվիրված կլոր սեղանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Այժմ, ինչպես միշտ, մենք ձգտում ենք խուսափել նոր հակամարտությունից, բայց ոչ թե ռուսական շահերին դեմ գնալով։ Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ եվրոպական պետությունների մայրաքաղաքները կհասունանան հավասար և անբաժանելի անվտանգության, պրագմատիզմի և շահերի փոխադարձ հարգման սկզբունքների վրա հիմնված երկխոսության համար։ Նրանց հետ, ովքեր պատրաստ են դրան, ովքեր կարող են հրաժարվել բռնապետության փորձերից, մենք կարող ենք քննարկել խաղաղ համակեցության սկզբունքները եվրասիական անվտանգության ապագա ճարտարապետության շրջանակներում», –ընդգծել է Ռյաբկովը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը ձգտում է խուսափել նոր հակամարտությունից․ Ռյաբկով
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 9 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 9 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 9 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 9 hours ago