ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ նախ շրջել է Վերին Արտաշատ-Այգեպատ 4.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում։ Տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Խուդաթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հատկապես աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտման վերաբերյալ։ Այնուհետև նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 132.9 մլն դրամ պայմանագրային արժեքով, և նախատեսված է 50 երեխայի համար։ Նորակառույց մանկապարտեզը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շահագործման հանձնված հերթական նախադպրոցական հաստատությունն է։ —00—ՍՊ The post Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 3 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 3 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 3 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 4 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 3 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 3 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 3 hours ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago