Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն այսօր տեղի է ունենում մի այնպիսի աննախադեպ աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ հիմնովին վերաձևվել են տարածաշրջանի ուժային հարաբերակցությունը, արտաքին գերտերությունների ներգրավվածության ճարտարապետությունը, լոգիստիկ-տրանսպորտային հաղորդակցությունների տնտեսական կշիռը և, որ ամենակարևորն է, Հայաստանի գոյութենական անվտանգության հիմնախնդիրները։