Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի ներգրավման կարևորությունը։ Կարևորվել են համայնքների դիմակայունության և պատրաստվածության ամրապնդումը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Բրայան Բրեուհաուսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։ Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական վերապատրաստումների, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա արդյունավետ լուծումների ներդրման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցեր։ —00—ԼԱ The post ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցեր appeared first on 24News .