Հոկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աշխատավայրում աշխատանքներ կատարելիս «3-րդ աստիճանի այրվածքներով, մարմնի տարբեր մասերում» ախտորոշմամբ մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել «Կապանի» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Արա Մ․-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ից։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կապանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Արա Մ․-ն Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի հիդրոէլեկտրակայանում իր կողմից տեղադրված երկաթե աստիճանի միջոցով բարձրացել է էլեկտրական վահանակի վրա՝ պարզելու ՀԷԿ-ի հոսանքազրկման պատճառը։ Այդ ընթացքում նա հոսանքահարվել է, ստացել այրվածքներ և աստիճանի հետ միասին ընկել գետնին, որից հետո տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Մ․-ն աշխատում է «Էնգելս Թումանյան» ՍՊԸ-ի ՀԷԿ-ում՝ որպես վարպետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
51-ամյա տղամարդը ՀԷԿ-ում հոսանքահարվել է, ստացել 3-րդ աստիճանի այրվածքներ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago