Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսում․ գրել է Առողջության իրավունք ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ Երևանի քաղաքապետարանից ստացել եմ պատասխան՝ կապված 2026 թվականի սեպտեմբերի 11 15-ը Լոնդոնում անցկացված ESCRS 2026 միջազգային կոնգրեսին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ իմ հարցման հետ։ Հիշեցնեմ, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի ենթակայության 3 բուժհաստատությունների տնօրեններ։ Քաղաքապետարանը հաստատել է, որ գործուղումն իրականացվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Միաժամանակ փորձել է հիմնավորել մասնակցությունը՝ հղում անելով կոնգրեսի Leadership, Business & Innovation, Practice Management, արհեստական բանականության և նորարարության ծրագրերին։ Բայց այստեղ սկսվում են ամենահետաքրքիր հարցերը։ Ես հարցրել էի՝ Որքա՞ն է կազմել յուրաքանչյուր մասնակցի գործուղման արժեքը։ Ո՞վ է վճարել ավիատոմսերի, հյուրանոցի, օրապահիկի և մասնակցության վճարները։ Ո՞ր բյուջետային միջոցներից է ֆինանսավորվել գործուղումը։ Կոնգրեսի կոնկրետ ո՞ր դասընթացներին և սեսիաներին են մասնակցել պատվիրակության անդամները։ Ի՞նչ հաշվետվություն են ներկայացրել գործուղումից հետո։ Ի՞նչ նորամուծություններ են ներդրվել Երևանի բուժհաստատություններում։ Ի՞նչ չափելի արդյունք է տվել այդ գործուղումը։ Այս հարցերից ոչ մեկի վերաբերյալ բովանդակային պատասխան չեմ ստացել։ Փոխարենը ստացել եմ մի ուշագրավ պատճառաբանություն․ քաղաքապետարանը հայտնում է, որ բուժհաստատությունների տնօրենների համար նման տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու պարտավորություն սահմանված չէ, իսկ Առողջության իրավունք ՀԿ-ի և բուժհաստատությունների միջև համապատասխան պայմանագիր չկա։ Հետաքրքիր իրավական մոտեցում է։ Ստացվում է՝ համայնքային ենթակայության բուժհաստատությունների ղեկավարները կարող են գործուղվել միջազգային կոնգրեսների, սակայն հանրային վերահսկողության հարցումներին պատասխանելու պարտավորությունը պայմանավորվում է ՀԿ-ի հետ պայմանագրի առկայությամբ։ Իսկ ո՞վ պետք է հանրությանը տեղեկացնի համայնքային միջոցների ծախսման մասին։ Հատկապես ուշագրավ է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի մասնակցությունը։ Ի՞նչ մասնագիտական կամ կառավարչական խնդիր էր լուծում փոխքաղաքապետը կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբույժների միջազգային կոնգրեսում։ Որքա՞ն է արժեցել նրա գործուղումը և ի՞նչ կոնկրետ արդյունք է արձանագրվել։ Ես չեմ վիճարկում միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Ընդհակառակը՝ առողջապահական համակարգը մշտապես պետք է զարգանա և կիրառի միջազգային լավագույն փորձը։ Բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը չի կարող վերածվել ինքնանպատակ գործուղումների, իսկ փորձ ձեռք բերելու մասին ընդհանուր ձևակերպումները չեն կարող փոխարինել հաշվետվողականությանը։ Հ.Գ. Լոնդոնը գեղեցիկ քաղաք է, բայց քաղաքապետարանը զբոսաշրջային գործակալություն չէ։ Եթե գործուղումը մասնագիտական էր, ներկայացրեք արդյունքը ,- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է Լոնդոնում անցկացված կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսին․ ահազանգում են՝ ո՞ւմ միջոցներով
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության միջազգային կոնգրեսում․ գրել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ «Երևանի քաղաքապետարանից ստացել եմ պատասխան՝ կապված 2026 թվականի սեպտեմբերի 11–15-ը Լոնդոնում անցկացված ESCRS 2026 միջազգային կոնգրեսին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ իմ հարցման հետ։ Հիշեցնեմ, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / 4 hours ago

Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
ABC Media / 4 hours ago

Դանակահարություն՝ 15-ամյա աղջիկների միջև #abcmedia #abcnewsroom
ABC Media / 4 hours ago

Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
ABC Media / 4 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 4 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 4 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 4 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 4 hours ago