Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութին, որում երևում էր, թե ինչպես է վերջինս կաթուցիչով անհայտ նյութ ծխում։ Ավինյանը հայտարարել է, որ վաղը՝ նոյեմբերի 10-ին, վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է դպրոցի աշակերտների ծնողների հետ։ Ըստ քաղաքապետի՝ հաշվի են առնելու երկու հանգամանք՝ տնօրենի մասնագիտական որակներն ու հրապարակված տեսանյութը։ Զազրելի, տգեղ բան է։ Չեմ ուզում անդրադառնալ ընտանեկան միջադեպի մանրամասներին ,-լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։ Տնօրենն ինքն ավելի վաղ անդրադարձել էր միջադեպին ու պարզաբանել՝ տեսանյութը հին է, նախկին ամուսինն է հրապարակել։ Հրապարակված տեսանյութը նկարահանվել է մոտ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնուս՝ Աշոտ Սամվելի Մկրտչյանի հեռախոսով։ Մենք ամուսնալուծվել ենք 2024թ․ հունվարին, ինչից հետո սկսվել է իմ նկատմամբ շարունակական հետապնդումների, հոգեբանական ու ֆիզիկական բռնության և շանտաժի մի ծանր շրջան։ Նա սպառնում էր հրապարակել այս տեսանյութը՝ պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իմ մասնաբաժնից ,-գրել է Մկրտչյանը։ Տեսանյութից տարածումից հետո քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը ևս անդրադարձել էր միջադեպին ու ընդգծել՝ Մկրտչյանի տնօրինության տարիներին դպրոցի աշակերտների թիվը կտրուկ աճել է։ Տնօրենի նշանակման պահին դպրոցն ուներ 185 սան, այսօր՝ ավելի քան 960։ Ընդ որում, այս պահին դեռ տասնյակ ընդունելության դիմումներ կան։ Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է ,-գրել է Ազարյանը։ Նոյեմբերի 9-ին ՄԻՊ-ը հայտարարել է, որ անհրաժեշտ է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները՝ միաժամանակ հարգելով տնօրենի անձնական կյանքի և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Պաշտպանը նաև կարևորել է երեխաների անվտանգության հարցը՝ նշելով, որ պետք է պարզել՝ արդյոք առկա է երեխաների իրավունքների կամ անվտանգության համար իրական վտանգ Հատկանշական է, որ տեսանյութով համացանցում կիսված օգտատերերից մեկը ևս մեկ գրառում է կատարել, նշելով, որ իրեն հորդորում են հեռացնել տեսանյութն իր էջից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երաժշտական դպրոցի տնօրենի սկանդալային տեսանյութը՝ քաղաքապետի քննարկման օրակարգում

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / 4 hours ago

Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
ABC Media / 4 hours ago

Դանակահարություն՝ 15-ամյա աղջիկների միջև #abcmedia #abcnewsroom
ABC Media / 4 hours ago

Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
ABC Media / 4 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 4 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 4 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 4 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 4 hours ago