Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով և նշել, որ դրանք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ The post Վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / 6 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / 6 hours ago

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / 7 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 7 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 6 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 6 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 6 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 6 hours ago