Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Ստամբուլը կրկին դարձնել բանակցային հարթակ՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Անկարան կապ է պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եվրոպացի առաջնորդների և հակամարտության բոլոր կողմերի հետ։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում Ստամբուլը կրկին դարձնել բանակցությունների հանգույց և կիրառել հումանիտար ուղղվածություն ունեցող դիվանագիտության բոլոր գործիքները», — Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ստամբուլում ստեղծված բանակցային հարթակը, հացահատիկային միջանցքի նախաձեռնությունը և ռազմագերիների փոխանակման գործընթացում Անկարայի ներգրավվածությունը ծառայել են որպես աննախադեպ օրինակ՝ խաղաղ գործընթացի առաջմղման գործում Թուրքիայի ունեցած դերի։ Էրդողանը լավատեսություն է հայտնել կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ Անկարան խաղաղության հաստատման հնարավորությանը նայում է է՛լ ավելի մեծ հույսով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը․ Էրդողան
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Տիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» շախմատի մրցաշարի հաղթող
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago